Արդյո՞ք տեղեկատվական խայծ է. Արա Պողոսյան

4 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մինչ ադրբեջանական ու թուրքական մամուլը լիքն է այս ուրբաթ Վաշինգթոնում հնարավոր Փաշինյան-Ալիև հանդիպման և արդյունքում՝ խաղաղության պայմանագրի մասին ինչ որ հնարավոր հայտարարությամբ, լուռ են Երևանում։ Դե լուռ են, դա իշխանությունների խնդիրն է, որովհետև իրենք մեծ հաշվով օտարված են հասարակության ճնշող մեծամասնությունից, խորթ են ու օտար, իսկ շատերը կասեն՝ նույնիսկ թշնամի։

Բայց ի՞նչ պետք է հասկանալ այս տեղեկատվական արտանետման մասին։ Սա արդյո՞ք տեղեկատվական խայծ է ու ի՞նչ նպատակով։

Պատասխանը թերևս գոնե ինձ համար պարզ է։ Սա անհրաժեշտ է Փաշինյանի վարկանիշը փրկելու և հաջորդ ընտրություններում Ադրբեջանի համար ցանկալի իշխանություն ունենալու համար։

Բայց հիշում ենք, որ Ադրբեջանը Հայաստանից ունի պահանջների հսկայական տրցակ, որոնք փուլ առ փուլ դնում է սեղանին։ Արդյո՞ք Ադրբեջանը կհրաժարվի դրանցից հանուն Հայաստանում իր ցանկալի իշխանությունն ունենալու նպատակի։

Վստա՛հ եմ, որ ո՛չ։ Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» չի՛ ստորագրելու Վաշինգթոնում, փոխարենը հայտարարություն մամուլի համար, գուցե նույնիսկ ինչ որ թուղթ, որի անունը կլինի «խաղաղության պայմանագրի» նախա(նախա)-ստորագրում։

Սա Ադրբեջանին իրավական որևէ պարտավորության մեջ չդնող, պահանջների դաշտում էական զսպող ազդեցություն չունեցող, և միայն ներքին քաղաքական շահարկման համար օգտագործման թղթի կտոր է լինելու, որի նպատակը՝ խաղաղություն-պատերազմ հակադրությամբ ժողովրդից քվե գեղանալն է լինելու։

Իսկ Ադրբեջանը իր սպասողական քաղաքականությունը շարունակելու է, հիբրիդային պատերազմի միջոցով պառակտելով Հայաստանի հասարակությունը, հակադրություններ առաջացնելով ու իր պահանջների տրցակից պարբերաբար մեկ-երկու խաղաքարտ սեղանին դնելով։

Իսկ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի և Ֆիդանի, Դոնալդ Թրամփից անչափ շնորհակալ են․․․»:

Նմանատիպ նյութեր

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների...

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Հիմա ավելի շատ զորամասերում են զոհվում, քան զոհվում էին սահմանին․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...