Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների․ Հովիկ Ավանեսով

15 Օգոստոսի, 2025

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ։ Այս փաստը հաստատվում է ոչ միայն արբանյակային լուսանկարների միջոցով, այլև ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հրապարակված լուսանկարներով և տեսանյութերով։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«2020 թվականին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի, ինչպես նաև Արցախի ամբողջական բռնազավթման և արցախահայության բռնի տեղահանումների ընթացքում և դրանից հետո փաստագրվել է ավելի քան 800 վանդալիզմի դեպք։ Դրանք ներառում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, հուշակոթողների, մոնումենտալ հուշարձանների, հուշահամալիրների, բարձրաքանդակների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպես նաև կրթական, մշակութային և պետական հաստատությունների ու այլ պատմական շինությունների դիտավորյալ ավերումը, ձևախեղումը, սրբապղծումը, գործառույթների փոփոխումը և յուրացումը։

Հստակ օրինակները վկայում են այս քաղաքականության կազմակերպված և պետական բնույթի մասին։ Ծանր ռազմական և շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնահատակ ավերվել են՝

  • -Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • -Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ Ժամ») եկեղեցի
  • -Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի
  • -Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցի
  • -Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի

Պղծվել և վանդալիզմի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, այդ թվում՝

  • -Հադրութի շրջանի Կատարո վանք
  • -Մատաղիսի Սուրբ Եղիշե
  • -Ջրաղացների Սուրբ Աստվածածին
  • -Հադրութի Սուրբ Հարություն
  • -Ծակոռիի Ծաղկավանք
  • -Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ վանք
  • -Մադաթաշենի Սուրբ Աստվածածին
  • -Քարինտակի Սուրբ Աստվածածին
  • -Թալիշի Սուրբ Ամենափրկիչ
  • -Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին
  • -Հադրութի շրջանի Կավաքավանք
  • -Չարեքտարի վանք
  • -Ծարի Սուրբ Սարգիս
  • -Ծարի Սուրբ Գրիգոր
  • -Ծիծեռնավանք
  • -Վանքասար
  • -Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
  • -Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցի
  • -Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
  • -Տումիի «Կարմիր Եղցի»
  • -Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • -Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Հիմնահատակ կամ մասամբ ավերվել են բազմաթիվ բնակավայրեր՝
  • -Շուշիի շրջանի Քարինտակ գյուղ
  • -Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ
  • -Հադրութի շրջանի Մայրամաձոր
  • -Հադրութի շրջանի Մոխրենես
  • -Հադրութի շրջանի Թաղուտ
  • -Հադրութի շրջանի Խծաբերդ
  • -Հադրութի շրջանի Ծամձոր
  • -Հադրութի շրջանի Առաքել
  • -Հադրութ քաղաքի պատմական թաղամաս
  • -Ստեփանակերտի պատմական թաղամաս
  • -Հադրութի շրջանի Մեծ Թաղերի հարավային թաղամասեր
  • -Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի մեծ մասը

Ավերվել և խեղաթյուրվել են բազմաթիվ հուշարձաններ, հուշակոթողներ, գերեզմանոցներ, խաչքարեր և այլ պատմամշակութային հուշարձաններ։

Նշված ցանկը ամբողջական չէ և պարբերաբար համալրվում է վանդալիզմի նոր փաստերով։ Մեր նպատակը միայն մի շարք օրինակների միջոցով ներկայացնելն է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության էությունը։

Այս փաստերը թույլ են տալիս անվերապահորեն պնդել, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն և առավել վտանգավոր մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Անվերապահորեն կարող ենք փաստել, որ սա պատմության մեջ երբևէ արձանագրված ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից է. նույնպիսի խանդավառությամբ ոչ վաղ անցյալում Իսլամական պետության ահաբեկչական խմբի գրոհայինները ոչնչացնում էին Միջագետքի մշակութային ժառանգությունը Սիրիայում, Իրաքում…Միջանկայլ հստակ կարող ենք արձանագրել , որ կան աշխարհում ուժեր, որոնց նպատակը հնագույն քաղաքակրթությունները պատերազմների ֆոնին բնաջնջելն է։ Եվ մեր երկու հարևան պետությունները ահաբկչական ուժերի հովանավոր ու ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Եվ ամենուր ձեռագիրը նույնն է. Արցախում ոչնչացված, յուրացված և ձևախեղված հուշարձանները պատկանում են ոչ միայն հայկական մշակույթին, այլև համամարդկային արժեքներին, և դրանց կորուստը վնաս է հասցնում ամբողջ քաղաքակրթությանը։

Դեռևս կանգուն մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լրջագույն սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն արարողակարգային և անատամ հայտարարություններով, ապա փաստացի կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ։

Անտարբերությունն ու հանցավոր անգործությունը, ինչպես ցույց է տալիս վերջին հինգ տարիների փորձը, ոչ միայն չեն կասեցնում, այլև խրախուսում են Բաքվի բռնապետական վարչակարգի նորանոր հանցագործությունները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը չբավարարվի դատարկ և ձևական կոչերով, այլ ձեռնարկի իրական ու գործնական քայլեր՝ ներառյալ միջազգային պատժամիջոցների կիրառում, անկախ փորձագիտական առաքելությունների անհապաղ գործուղում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախ և հուշարձանների պաշտպանության իրավական մեխանիզմների գործարկում։ Յուրաքանչյուր ուշացած օր ավելացնում է կորուստների ծավալը և խորացնում պատասխանատվության բեռը ոչ միայն հանցագործների, այլև լռությամբ հաշտվողների վրա»։

Նմանատիպ նյութեր

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել. «Հրապարակ»

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել. «Հրապարակ»

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։ Hraparak.am-ի տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է և ասել` ազատման...

Առանձին հատվածներում տեղումները կլինեն. ջերմաստիճանը կնվազի

Առանձին հատվածներում տեղումները կլինեն. ջերմաստիճանը կնվազի

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հանրապետության...

Ադրբեջանը հայտնել է՝ որքան գումարի ապրանք է արտահանել Հայաստան

Ադրբեջանը հայտնել է՝ որքան գումարի ապրանք է արտահանել Հայաստան

Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ։ Ըստ Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի տվյալների՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.08%-ը, նշում է APA-Economics-ը։ Այս տարվա հունվարից...

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել. Տաթևիկ Սողոյան

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել. Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է. «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը: Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել: Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ...

ՔՊ պաստառը պոկած անձը ինքնասպան է եղել. իրավապաշտպանները պահանջում են պատժել մեղավորներին

ՔՊ պաստառը պոկած անձը ինքնասպան է եղել. իրավապաշտպանները պահանջում են պատժել մեղավորներին

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգված է 2026թ․ մայիսի 16-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարանում) քաղաքացի Ա․Հ․-ի ինքնասանության դեպքով։ Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական...