Արցախից բռնի տեղահանվածները դիմել են ԵԱՀԿ մասնակից պետություններին

20 Օգոստոսի, 2025

Արցախից բռնի տեղահանվածները դիմել են ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ իրականացնել վետոյի իրավունքը՝ Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը բոլոր խմբակցությունների և պատգամավորների, Արցախից բռնի տեղահանված ժողովրդի անունից դիմում է ուղղել ԵԱՀԿ մասնակից պետություններին․

«ԴԻՄՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից

ԵԱՀԿ մասնակից պետություններին․

Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։

Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում։

Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը՝ Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։

Այս իրավունքն ուամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13(2) հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) հոդվածում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ։

Ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի հետևյալ հիմնարար սկզբունքները՝

• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։

• Երկխոսության և բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից։

• Մեր ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։

Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին։

Մեր տեղահանությունը ո՛չ կամավոր էր, ոչ էլ պատահական. այն պաշարման, սովի և ռազմական հարձակման հետևանք էր, գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։

Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը խաղաղ, բանակցված կարգավորմանը, որը կապահովի անվտանգություն, ինքնորոշում և համակեցություն: Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը՝ առանց հավաստի և ներառական այլընտրանքի, արմատավորելու է անարդարությունը և խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հետևանքը լեգիտիմացնելու և նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի և արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության և սկզբունքայնության վրա»։

Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։

Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։

Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից։

Աշոտ Դանիելյան,

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ,

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և պատգամավորների անունից

Երևան

20.08.2025թ.»։

Նմանատիպ նյութեր

Սատարելով՝ խանգարենք

Սատարելով՝ խանգարենք

Ընդդիմության համախմբման գործընթացը քանի միս ու արյուն է ստանում, իշխանությունը արտաքուստ հանգստություն ցուցաբերելով, այնուամենայնիվ, դիմում է տարիներով փորձված և անթերի աշխատող մեթոդին. տարբեր ձևերով՝ ուղիղ կամ միջնորդավորված, ընդդիմությանը սատարելու...

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...