Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ ներողամտություն հայցել իր ժողովրդից. ատենապետ

30 Նոյեմբերի, 2025

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ նոյեմբերի 29-ին նրանք հանդես են եկել Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու կոչով։

Թեմական խորհրդի ատենապետը հայտնեց նաև, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին և հորդորել հայտարարությամբ հանդես գալ և ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից։

Այդուհանդերձ, չնայած թեմի առաջնորդի հավաստիացումներին, հայտարարության մեջ ներողության խոսք չի չհնչել։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի` փաստացի Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ ներողամտություն հայցել իր ժողովրդից։

Դեռ ավելին, իր հայտարարություններով ավելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը։ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկայում թեմական խորհուրդն այս առնչությամբ հանդես կգա իր հստակ դիրքորոշմամբ։ Նա անթույլատրելի է համարեց նաև Արցախի թեմի կայքէջը թեմին չվերաբերող մի խումբ հոգևորականների խոսափող դարձնելը։

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...