Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրվել է ՔԿ

18 Հուլիսի, 2025

Այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Այս մասին հայտնում է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։

«2025 թ. հուլիսի 12-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքից առաջ, ինչպես նաև դրան հաջորդած օրերին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից մի շարք անձանց, այդ թվում՝ խորհրդի անդամների նկատմամբ, գործադրվել են բռնաճնշումներ և հնչեցվել են սպառնալիքներ։

Նման ճնշումների վերջին օրինակն այն էր, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։

Ավելին, ինչպես տեղյակ եք, հանրահավաքից օրեր անց ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը։ Դրանից անմիջապես հետո առաջին պետական պաշտոնյան, ով հայտնվեց ճնշումների և քրեական հետապնդման թիրախում, դարձավ հենց Արցախի պետական նախարարը։

Պարոն Իսկանդարյանը պատահական կերպով չէ դարձել առաջին թիրախը։ Նա այն եզակի պաշտոնյաներից է, ով ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն։

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և ունի բոլոր հատկանիշները՝ որակվելու որպես քաղաքական հետապնդում։ Սա հարված է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլև Արցախի պետական ինստիտուտների ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանն ու կենսունակությանը։

Խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանի կառավարության և իրավապահ համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պայքարող անձանց ու ինստիտուտների դեմ։

Խորհուրդը մնում է հավատարիմ իր սկզբունքներին ու դիրքորոշումներին և հանդես է գալիս Արցախի ինստիտուտների պահպանման ու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության դիրքերից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բաքու։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ...

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել 2 ամսով: ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի...

Ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ

Ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։...

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Այս մասին հայտնեց է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նրա խոսքով, դատական նիստից հետո տիկին Մանուկյանը...