Արցախի հայկական պահելուն օժանդակելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը․ Գարիկ Քեռյան

19 Հուլիսի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել, հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։

Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։

@ArmeniaSputnik.

Եվ այսպես շարունակ, արդեն մոտ երկու հարյուր տարուց էլ ավելի, հատկապես Բեռլինի կոնգրեսից հետո մինչև այժմ, եվրոպական մայրաքաղաքներում դատապարտում են, դատափեդում են, քննադատում են, քննարկում են, մտահոգված են, սարսափած են, բողոքում են, կոչ են անում, հորդորում են և ….: Դրանից անմիջապես հետո նետվում են բազմապիսի համոգործակցության Թուրքիայի, ներկայումս նաև Ադրբեջանի հետ: Կնքում են երկարաժամկետ էներգետիկ տնտեսական համաձայնագրեր, շոյում ու փաղաքշում են ժողովրդավարությունից և եվրոպական իրենց իսկ հռչակած արժեհամակարգից շատ հեռու պետական ղեկավարներին: Հետո նորից հիշում են «Ասիայի եվրոպացիներ» հորջորջվող խեղճ հայերին, նորից արցունքոտ աչքերով ճանաչում են հայոց ցեղասպանությունը քաղաք առ քաղաք, նահանգ առ նահագ, գյուղ առ գյուղ, շուտով նաև երևի նաև տնե տուն: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի կոնկրետ գործողություն:

Արցախի հայկական պահելուն օժանդակելը և այնտեղի էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը: Բայց դա երբեք չի լինի: Պատճառը մեկն է: Եվրոպական լիդերների և նաև նրանց գործընկեր ամերիկյան ստրատեգների համար ցանկացած երկիր և ժողովուրդ արժեք ունի միայն և միայն մեկ չափանիշով. որքան է այն պիտանի հակառուսական քաղաքականության տարբեր ոլորտներում օգտագործելու համար: Եթե պիտանի չէ, ուրեմն պետք է արհամարհվի և պատժվի:

Սա է Արևմուտքի պարզ տրամաբանությունը: Եվ դա նոր չէ: Սկսած 19-րդ դարից այդպես է: Պատմությունն է ապացուցել: Իրենք չեն էլ թաքցնում: Իրենք մեղավոր չեն, որ ուրիշները չեն հասկանում: Օրինակ ասենք ՀՀ եվրաքվեականներն ու փորձանքագետները: Իմ կարծիքով լավ էլ հասկանում են, բայց դե գրանտի համը ուրիշ է: Ասում են շատ քաղցր բան է: Ես երբեք չեմ ստացել, չգիտեմ»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ...

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...