Արցախի եկեղեցիները՝ ոչնչացման սպառնալիքի տակ. Ավանեսով

3 Հունիսի, 2026

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այս մասին գրել է  Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Օգտագործելով «Planet» արբանյակային պատկերները՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը արձանագրել է, որ եկեղեցու անմիջապես արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում։

Արբանյակային դիտարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ աշխատանքները կատարվում են պատմամշակութային հուշարձանի անմիջական հարևանությամբ՝ առանց միջազգային մասնագիտական վերահսկողության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության։ Նման գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում եկեղեցու ֆիզիկական ամբողջականության, պատմաճարտարապետական միջավայրի պահպանության և հուշարձանի հետագա գոյության առնչությամբ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, որն ունի ոչ միայն կրոնական, այլև պատմական, ճարտարապետական և ինքնության պահպանման կարևոր նշանակություն։

Հուշարձանի շրջակայքում իրականացվող ցանկացած միջամտություն, որը չի համապատասխանում մշակութային ժառանգության պահպանության միջազգային չափանիշներին, կարող է հանգեցնել դրա պատմական տեսքի խաթարմանը, արժեքների աղավաղմանը կամ նույնիսկ անդառնալի կորստի։

Հատկանշական է, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքներում բազմիցս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի, վերափոխման, ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքեր, որոնք փաստագրվել են բազմաթիվ միջազգային փորձագետների, գիտական կազմակերպությունների և մշտադիտարկող կառույցների կողմից։ Այդ համատեքստում Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում իրականացվող ներկայիս աշխատանքները չեն կարող դիտարկվել որպես սովորական տնտեսական կամ ենթակառուցվածքային գործունեություն և պահանջում են անհապաղ միջազգային ուսումնասիրություն։

Խիստ դատապարտելի է, որ շարունակվում են գործողություններ, որոնք վտանգում են Արցախի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 կոնվենցիաներով սահմանված պարտավորությունները։ Մշակութային ժառանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն առանձին ժողովրդի պատմական հիշողության դեմ ուղղված գործողություն է, այլև հարված է համամարդկային քաղաքակրթական արժեքներին։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագիտական կառույցներին, գիտական հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին, իրականացնել անկախ մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր՝ Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Արցախի մյուս հայկական հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով։

Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, ռազմական կամ այլ հանգամանքով։ Այն միջազգային հանրության առջև ծառացած պատասխանատվության հարց է, և դրա կանխումը պահանջում է անհետաձգելի ու հետևողական գործողություններ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նշել, որ...