Արցախցիների նկատմամբ ատելության քարոզի վերաբերյալ հաղորդմանս առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել․ փաստաբան

26 Սեպտեմբերի, 2025

«Խոսնակ լրատվական» օգտատիրոջ կողմից ինչ-որ կնոջ մասնակցությամբ արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող տեսահոլովակ է տարածվել սոցիալական տարբեր հարթակներում՝ «Արցախից ինչքան հանցագործ կա, եկել է, իշխանափոխություն է պահանջում։ Ձեր Քոչարյանը հետ չի գալու, չերազեք» գրառմամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախից բռնագաղթած փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսագրության մեջ նշվում է անգամ, որ Գորիսը պետք էր փակել, որ արցախցիները մեռնեին, կամ իրենց պատճառով մեր երեխաները զոհվել են, որը ոչ այլ ինչ է, քան ատելության խոսքի տարածում։ Տեսանյութից ակնհայտ է, որ ատելության խոսքն ուղղված է հենց արցախցիներին։

Նշվածի վերաբերյալ հաղորդմանս առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, իր հերթին առաջին ատյանի քրեական դատարանը վարութային ակտի դեմ ներկայացված բողոքի հիման վրա վարույթ չի հարուցել այն հիմնավորմամբ, թե իբր ներկայացված բողոքում չեմ անդրադարձել իմ իրավաչափ շահերի նկատմամբ վիճարկման ենթակա ակտի անհամաչափ ներգործության առկայության կամ բացակայության հարցին, հաշվի չառնելով այն, որ արցախցի եմ և բողոք ներկայացնելու իրավունք, բնականաբար, ունեի։ Բացի այդ, որպես հաղորդում տվող անձ ևս ունեմ իրավական շահագրգռվածություն։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է նշյալ որոշման դեմ ներկայացրած բողոքս՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը, անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն անհարկի չսահմանափակելու անհրաժեշտությունից ելնելով, պետք է համակցության մեջ գնահատման ենթարկեր գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված փաստերը և բողոքին կից նյութերը, այն է՝ անձնագրիս պատճենը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ լինելը հավաստող արտոնագիրը և վկայականը, որոնք հավաստում են արցախցի լինելս։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60% Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05% Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57% Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91% Գեղարքունիքի...

Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է. Գերասիմ Վարդանյանը քվեարկեց

  Արտաշատ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու ՀՅԴ «Դաշնակցությունից» Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ տեղական ընտրությունների օրը Դեղձուտ գյուղում ուժային կառույցների ներկայացուցիչների չափազանց մեծ ներկայություն է եղել՝ նշելով,...

Չեմ կարծում, որ վարչական լծակը կարող է ազդել մեր գյուղացիների վրա. ՀՅԴ վստահված անձ

Ինձ չի թվում, որ վարչական լծակները կազդի գյուղացիների վրա, ստեղ ամեն մեկը ինքը իր ընտրությունը ճիշտ կատարում է, ամեն մեկն իր ընտրությունը իր խղճի համար կատարում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաշատ...