Արցախցիների բնակապահովման ծրագիրը անդադար փոխվում է․ «Ժողովուրդ»

Ապր 4, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրած ծրագիրն է, որի շրջանակում խնդիրների են բախվում հազարավոր արցախցիներ։

«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս պարբերաբար ահազանգեր է ստանում դրա վերաբերյալ. արցախցիներն անհանգստացած են բնակարանային աջակցության ծրագրի մի շարք խնդիրներով, որոնց առկայության պատճառով ծրագրին դիմել չեն կարող։

Այդ խնդիրներից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո՝ 10 տարի անց, բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը, ինչն էլ անհանգստացրել է նրանց։

Ավելին՝ նրանց ասվել է, որ եթե ընտանիքի որեւէ անդամ մեկնի արտերկիր մշտական բնակության, ապա բնակարանը փաստացի նրանց չի տրամադրվի։ Իսկ բնակարանը պետության կողմից առհասարակ կարող է դառնալ սեփականություն 10 տարի անց, ինչպես, օրինակ, հիփոթեքային վարկի գործող ընթացակարգի դեպքում է։

«Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում» նման պայման չկա։

Հարկ է նշել, որ մինչ այս պահը ծրագրին դիմած եւ հավաստագիր ստացած անձանց ընդհանուր թիվը կազմել է 920։

Նախորդ տարեվերջին Հայաստանում բնակություն էր հաստատել 103 հազար 674 արցախահայ, նրանցից միայն 0,8%-ն է դիմել բնակապահովման ծրագրի համար։

Երեկ էլ Կառավարությունը փաստացի ակնարկեց, որ աստիճանաբար կրճատվելու են անգամ դրամական աջակցությունները։ Ահա, թե ինչպես է իշխանությունն «աջակցում» տեղահանված, հայրենազուրկ արցախցիներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մահացել է Կարապետյանների հայրը

Մահացել է Կարապետյանների հայրը

Մահացել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը։ 93-ամյա Սարգիս Կարապետյանը հայրենի Լեռնահովիտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրենն է եղել։ Հոգեհանգիստը կկայանա մայիսի 9-ին, ժամը 18։00-ին,...

Արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի հիմնական թիրախը դարձել է Ռոբերտ Քոչարյանը. Աղվան Վարդանյան

Արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի հիմնական թիրախը դարձել է Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Դա վատ չէ: Ո՞ւմ են թիրախավորում, ո՞ւմ ազդեցությունն են փորձում...

ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ դարձան  ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես...

Անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

Անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Հայտնում են ՆԳՆ-ից: ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից...

Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է․ Աղվան Վարդանյանը՝ իմպիչմենթի մասին

ԱԺ «Հաաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում հայտնեց դիրքորոշում այս օրերին շատ քննարկվող իմպիչմենտի թեմայի մասին․ Նամակ եմ ստացել։ Սկզբում ասում էին՝ ուլտիմատում նամակ։ Պատասխանում եմ հրապարակավ։ Պառլամենտական...