Արցախահայության խնդիրները պետական գաղտնիք չեն, որ քննարկվեն փակ դռների հետևում․ Լիլիթ Գալստյան 

13 Հոկտեմբերի, 2026

 

«Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այսինքն՝ իմ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ արցախահայության սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներին նվիրված մեծ բաց քննարկում։

Ասեմ, որ քննարկմանը մոտավորապես 70-ից ավելի մասնակից կար, և ներկայացված էին արցախահայության բոլոր շերտերը՝ թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ Արցախի Հանրապետության քաղաքական շրջանակները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահները, նախկին պետնախարարը և այլն, և այլն։ Մի խոսքով՝ հանգամանալից քննարկում էր։

Բայց ուղղակի հիշեցնեմ, որ քննարկման կեսից «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարությամբ դուրս եկավ՝ հայտարարելով, որ «Արցախի Հանրապետություն» բառերի գործածությունն իրենց համար անընդունելի է՝ դրա չգոյության պատճառով։ Եվ դուրս եկան՝ առանց լսելու, խորանալու, թե ինչ լրջագույն մարտահրավերների են դիմագրավում արցախահայերը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար․ «Փաստինֆո»

ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական...

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հաստատեց վիրավոր զինվորի մասին լուրը։   «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնում են...

Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել

Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։31-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է շինանյութի պահեստ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական...

Հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ «Իշխանություն»

Հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից...

Պապոյանի սուտը բացահայտվեց երկու օրում

Պապոյանի սուտը բացահայտվեց երկու օրում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ հոկտեմբերի 7-ին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր․ «Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է»։ Սակայն ընդամենը երկու օր անց՝ հոկտեմբերի...