Արամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն կկատարվի

17 Հունիսի, 2026

Անթիլիասի Մայրավանքում Արամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն կկատարվի.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին

Շաբաթ, 20 եւ Կիրակի, 21 Յունիս 2026-ին, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի կատարուի քահանայական (աբեղայական) կոչման արարողութիւն եւ ձեռնադրութիւն ու օծում։

ձեռնադրիչ եւ քարոզիչ

ԳԵՐՇ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՐՔ. ՕՀԱՆԵԱՆ

(Կաթողիկոսական փոխանորդ Կիպրոսի Հայոց Թեմին)

քահանայ (աբեղայ) պիտի օծուին Դպրեվանքի աշակերտներէն՝

ԲԱՐՇ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍՐԿ. ՊԱՅՏՈՒՆԵԱՆ

ԲԱՐՇ. ԱԲՐԱՀԱՄ ՍՐԿ. ՊԱՅՏՈՒՆԵԱՆ

Կոչման արարողութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 20 Յունիսի երեկոյեան ժամը 06:00-ին, իսկ օծումը՝ Կիրակի, 21 Յունիսի առաւօտեան ժամը 09։30-ին։

Աղօթակից ըլլանք նորընծայ հայր սուրբերուն, որպէսզի իրենց կոչումին մէջ հաստատ մնան եւ պտղաբեր դառնան իրենց ծառայական կեանքին մէջ։

ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ»:

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...