Առաջիկա 10 օրերին սպասվում է տաք եղանակ․ Սուրենյան

17 Նոյեմբերի, 2025

Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում էր Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առանձին հատվածներում դիտվել են կարճատև անձրևներ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա ժամերից սկսած այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից՝ իր տեղը կրկին զիջելով հարավ արևմուտքից ներթափանցող  տաք օդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա վերջին օրերը կմնան Հայաստանի տարածքում։

«Առաջիկա ժամերին անձրևները կդադարեն, առաջիկա 10 օրերին մեր երկրում կլինի արևառատ, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին կբարձրանա  մոտ  3-4 աստիճանով, այնուհետև կմնա անփոփոխ։

Նոյեմբերի երրորդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք, սակավատեղում»,- ասաց Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի  շնորհավորանքը

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի շնորհավորանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝...

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...