Առաջադրվել են, բայց փող չունեն․ «Հրապարակ»

1 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ որոշ հայաստանյան գործարարներ ակտիվորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգը եւ նախօրեին էլ հանդիպել են Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամ գործարարների հետ, Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էքզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի եւ հայ ազգի համար, ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու՝ պատրաստ են ամեն ինչի, անգամ մեծ գումարներ ծախսելու։

Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչեւ քաղաքական ուժերի առաջադրումները, որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերին փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկվել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին՝ ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել»։

Նմանատիպ նյութեր

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Հայ - թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար...

Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է. «Այսօր քրեակատարողական հիմնարկում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան համայնքի...

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։ «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում...

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Փաստաբան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։ Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։...