Արագածոտնի թեմը խստորեն դատապարտում է թեմի հոգևոր դասի նկատմամբ դատաիրավական համակարգի անարդար որոշումները

21 Հոկտեմբերի, 2025

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել. «Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։
Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան:
Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։
Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար:
« Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է,
Իրավունքդ բազում խորությունների նման»:(Սաղմոս 35.7):»

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...