Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանից 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

8 Սեպտեմբերի, 2025

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանում են, ծեծկռտուք է տեղի ունեցել ու կա վիրավոր։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։

Տեղում ոստիկանները պարզում են, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային են մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։

Այն տևել է մոտ 20 րոպե։ Այդ կերպ տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել նաև հասարակության նկատմամբ։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ երեխային ծեծի ենթարկողները եղել են Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան տեղեկություններ, որ նշված անձանց հետ եղել են մոտ 20-ից ավելի քաղաքացիներ, իսկ Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։

Մինչ այժմ ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել նրանց։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է  Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության...

Մենք վերադարձել ենք միջնադարյան արդարադատության ժամանակաշրջան․ Ագնեսա Խամոյան

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարելիցը Հայաստանը դիմավորում է Արցախի ամբողջական հայաթափման և նոր ներքաղաքական զարգացումների պայմաններում։ Արցախի երեք նախագահները շարունակում են պահվել Բաքվում, իսկ Արցախի առաջին նախագահ,...

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական...

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լավ հանդիպում են ունեցել, բայց սա, իհարկե, Փաշինյանի մեկնաբանությամբ։ Լավ հանդիպումը ենթադրում է լավ արդյունքներ․ Փորձենք հասկանալ, թե ինչ ունեինք և ինչ ենք ստացել Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպումից․ Ունենք՝ Հայկական...