Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»

2 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել: Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»:

Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է ինքնաթիռի պահեստային դռնակը, երկու ձեռքով ամուր կառչելով եզրերից՝ կանգնել ու սպառնում է ցած նետվել, բայց… «պարաշյուտ» չունի:

Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:

ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, որին Հայաստանի անդամակցությունն ուղղակիորեն բխում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգային շահերից: Ու ամբողջ խնդիրն, այո, «պարաշյուտ չունենալն» է: Այն իմաստով, որ պարզորոշ տեսանելի է՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կամ որևէ այլ կառույց Հայաստանին ոչինչ չունեն առաջարկելու՝ անվտանգության ապահովման հարցում աջակցելու առումով: Մնում է էլի ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, հասկանալի է, Ռուսաստանը: Ու այդ պայմաններում նման «խաղեր տալն» ուղիղ գծով արկածախնդրություն է:

Այդ առումով դժվար է չհամաձայնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկումներին, թե որևէ արևմտյան գործընկեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել ռազմական հստակ երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ՝ միջազգային պայմանագրի տեսքով: Այնինչ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ, փաստաթղթավորված երաշխավորները։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հո չի՞ կարող բռնել ու բացեիբաց հայտարարել, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են: Դեռևս չի կարող: Վերընտրվելու դեպքում (եթե այդ «սալտո-մորտալեն» նրա մոտ ստացվի), այո, կասի: Նույնիսկ հայտարարելու կարիք չի ունենա, ուղղակիորեն կիրականացնի: Իսկ թե ինչ կմնա Հայաստանից… թուրքական երաշխավորության տակ, ավելի լավ է՝ չմանրամասնենք:

Ու այս ամենով հանդերձ, հարց է ծագում, թե Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է:

Նմանատիպ նյութեր

Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ․ Արթուր Խաչատրյան 

  «Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր...

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...