Անպատժելիության ծանր հետևանքները. «Փաստ»

5 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկասկած, շատերն են տեսել ու վրդովվել այս օրերին լրահոսը հեղեղած այն կադրերից, որտեղ պատկերված է պարեկային ոստիկանների հարձակումը վարորդի վրա: Բորբոքված ու կտրուկ հանրային արձագանքը, նկատենք, միանգամայն օրինաչափ է ու կատարվածին համարժեք:

Բայց մյուս կողմից, ներողություն, մի՞թե առաջին անգամ են փաշինյանական ոստիկանության տարաբերետ ստորաբաժանումներում ծառայողները, մեղմ ասած, անընդունելի, դատապարտելի վարք դրսևորում: Ամենևին:

Ո՞ր մեկն ասես: «Կարմիր բերետավորների» բազմույթը հարձակվեց ԱԺ պատգամավորի վրա, ու ոչ մի ոստիկան դրա համար բանտում չի գտնվում:

Հապա ոստիկանների հսկողության ու պաշտպանության տակ գտնվող, տվյալ պահին ազատությունից զրկված Սամվել Վարդանյանին ինչ-որ «դիմակավոր անձանց» խոշտանգմանը հանձնե՞լը: Ո՞վ պատժվեց այդ խայտառակությունը թույլ տալու համար: Հապա Սոնա Մնացականյանի ու նրա չծնված երեխայի սպանությո՞ւնը՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի հետևանքով: Ո՞վ է պատժված: Ոչ ոք: Հապա «Եռաբլուրում» զոհվածների մայրերին ոստիկանության «բերետների» կողմից առանձնահատուկ անտակտությամբ քարշ տա՞լը… Հապա խաղաղ բնակչության, կանանց, երեխաների ու տարեցների վրա 25-30 բեկորային նռնակներ կանխամտածված գործադրե՞լը:

Ախր, ո՞ր փաշինյանական իշխանության իրավապահների, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչների կողմից բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքները «զրոյացնող» ո՞ր դեպքը ասես: Դրանց միավորում է ոչ միայն այն, որ ոստիկանների կողմից է արվել, այլև այն, որ նման բաներ անողները մնացել են անպատիժ:

Այնպես որ, պարեկ(ներ)ի վերջին հարձակումն առանձին մի միջադեպ չէ, այլ հենց այդ անպատժելիության հետևանք:

Պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը իր այդ ոստիկանության միջոցով ձգտում է ահաբեկել հասարակությանը: Դրա համար էլ ոստիկանական համազգեստով դրսևորվողները մնում են անպատիժ: Այդ ամենի հետ է փոխկապակցված դիտարկվող, կներեք, «բեսպրեդելը»: Բայց «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդելշիկներին»…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...