Անկարան ինքն է փորձում դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր. Վահե Դավթյան

29 Դեկտեմբերի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Իրականում հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ ՛՛գետնի վրա՛՛: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս:

Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Մեկ տարի առաջ գրել էի նաև, որ 2024 թ.-ին այդ ցուցանիշը հասել էր 60 մլն կՎտ.ժ -ի (հղումները կտամ մեկնաբանություններում):

Հիմա հարց՝ ինչու՞ է Երևանը լռում այդ մատակարարումների մասին: Ինչու՞ դրանք չեն ներկայացվում որպես ձեռքբերում, Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման արգասիք, իշխանությունների գեոտնտեսական հանճարի դրսևորում:

Պատճառը ծավալը չէ, որը, այո, խիստ սահմանափակ է: Նույն ժամանակահատվածում Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա է մատակարարվել 594,15 մլն կՎտ, Ռուսաստանից Թուրքիա՝ 202,66 մլն կՎտ.ժ: Այս թվերի ֆոնին, իհարկե, մեր 30 մլն-ը խիստ սիմվոլիկ է: Բայց այդուհանդերձ շատ կարևոր է տարածաշրջանի փոխակերպվող էներգետիկ լանդշաֆտի ձևավորման համատեքստում:

Ի վերջո, Ադրբեջանից Հայաստան ներկված բենզինի ծավալն էլ էր սիմվոլիկ, ինչը, սակայն, չխանգարեց ներկայացնել դա որպես դարակազմիկ իրադարձություն:

Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը հանրային-քաղաքական խոսույթի առարկա չդարձնելը, կարծում եմ, ունի պարզ պատճառ. Անկարան ինքն է փորձում դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, ինչը արտացոլված է մի շարք ռազմավարական փաստաթղթերում:

Հայաստանը որպես էլեկտրաներգիա արտահանող երկիր չի տեղավորվում Անկարայի ու Բաքվի տարածաշրջանային նկրտումների մեջ: Եթե որևէ երկիր էլեկտրաէնեիգիա է արտահանում, ուրեմն ունի արդյունաբերական ներուժ ու, հետևաբար, սեփական ռազմավարական կշիռը բարձրացնելու որոշակի ռեսուրս (սա է պատճառը, որ Անկարան խոսում է Հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին):

Մինչդեռ Հայաստանը թուրք-ադրեբջանական ճանապարհային քարտեզներում ոչ թե արդյունաբերական և էներգետիկ կենտրոն է, այլ լավագույն դեպքում՝ սերվիսային միավոր: Քարավան-սարայ:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է այդ դեպքում Թուրքիան էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից: Պատճառը զուտ տնտեսական է:

Էներգետիկ հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում առկա են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճով և գեներացիայի համեմատաբար դանդաղ ընդլայնմամբ։ Նշված անհամաչափությունը հատկապես զգայուն է համակարգի պիկային ռեժիմներում: Միաժամանակ, 2026 թ.-ին սպասվող Աքքույու ԱԷԿ-ի շահագործման հանձնումը թույլ կտա Անկարային հաղթահարել այդ խնդիրը»:

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...