Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից

18 Սեպտեմբերի, 2025

Ամուսնուս 2 աչքը վնասվել է, կոչվում է՝ աչքի 2-րդ կարգի կանտուզիա, ձախ աչքը ընդհանրպես չի տեսնում, տեսողությունից զրկվել է: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը, որի պնդմամբ՝ ամուսնուն 40-50 հոգով դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պատվերով:

Կնոջ խոսքով՝ բացի աչքի վնասվածքից, ամուսնու մոտ մարմնի տարբեր հատվածներում առկա են կոտրվածքներ, մի շարք սալջարդեր, քերծվածքներ:

«Հետազոտության պատասխանը եկավ, որ այստոսկրը երկու կողմից բեկորային կոտրվածք ունի, որը հնարավոր չէ առանց վիրահատության վերականգնել: Նաև կողոսկրերն են կոտրված, 5 կողոսկր: Պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ է: Անընդհատ անշարժ պառկած է ցավազրկողների տակ»,- ասել է նա և հավելել, որ բացի պատասխանատվության ենթարկվելուց, ծեծի ենթարկածներն ու պատվիրատուն պետք է փոխհատուցեն առողջությանը պատճառված վնասը:

«Պետք է պատասխանատվության ենթարկվեն, թե՛ պատժի ձևով, թե՛ ամուսնուս հնարավոր վիրահատության ծախսերը հոգալով: Ուզում եմ նաև անդրադառնալ ֆեյք էջերից իմ և ընտանիքիս անդամների հասցեին վիրավորական մեկնաբանություններին: Ես լրատվամիջոցներին դիմել եմ, որպեսզի ընտանիքս պաշտպանեմ: Եվ հետո, երբ նայում ես մեկնաբանություններին, հասկանում ես, որ դրանք ֆեյք օգտատերեր են, որոնք ուղղորդվում են կոնկրետ մի տեղից»,- եզրափակել է ծեծի ենթարկված տղամարդու կինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 14-ին, դաժան ծեծի է ենթարկվել մոտ 50-ամյա տղամարդ, որը գնացել էր Կադաստրի կոմիտե իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Տղամարդը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ 40-50 մարդ։

ՆԳՆ-ից կատարվածի վերաբերյալ հայտնել էին հետեւյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ վարույթ հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):

Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից: «Գագիկ Խաչատրյանն արդեն ՔԿ–ում է, շուտով միջնորդություն կներկայացվի նրան կալանավորելու վերաբերյալ»,– հայտնեցին Քննչական կոմիտեից։ ​​​​​​​Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու...

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին․ «Ազատություն»

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին․ «Ազատություն»

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով: Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց...

«Միշտ լավատեսորեն ենք տրամադրված»․ ՌԴ փոխվարչապետը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

«Միշտ լավատեսորեն ենք տրամադրված»․ ՌԴ փոխվարչապետը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպմանը։ Հանդիպումը նախատեսված է Բիշքեքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։ Ըստ նախնական...

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում ինքնասպանությունների...

Պետք է համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում․ ՌԴ նախագահ

Պետք է համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում․ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ համաշխարհային պրակտիկայից բացառելու զինված հակամարտությունների հրահրումը։ «Կցանկանայի հիշեցնել, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ...