Ամո՛թ այն ամբողջ քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին. Բագրատ սրբազան

5 Փետրվարի, 2026

Դատական գործընթացների բոլոր դատավորների, քննիչների, մեղադրողների, հրահանգ տվողների, երեկ մրցանակներ ստացողների, Եվրոպայի խորհրդարաններում  զրպարտողների պարանոցին է դրված այսօր Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտ կոչվածը: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:

«Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և խայտառակության:

Ճիշտ այսօր՝ Բաքվի դատարանում, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել:

Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Այսօր մեր եղբայրներին երկարատև տարիների տանջանքից հետո ցմահ դատապարտել են բանտարկության, և սա առաջին հերթին ուղղված է մեր հավաքական գոյությանը, և նրան, թե արդյոք մենք ապրելու իրավունք ունենք, թե ոչ:

Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության այս զազրելի օրերը, ամոթի ու խայտառակության օրերը: Իմ եղբայրների ցմահ ազատազրկումը թշնամու բանտում՝ բոլորիս բանտարկությունն է»,- նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

  «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը...

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...