ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու համար. Մեթյու Ուիթաքեր

9 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը` ТАСС- փոխանցմամբ։

Միաժամանակ, Ուիթաքերը համաձայնել է ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի դիրքորոշման հետ՝ նշելով, որ եթե խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն կարող է հրաժարվել հակամարտությունը լուծելու իր ջանքերից։

«Նրանք կարող են հասնել այն կետին, երբ նախագահ Թրամփը կեզրակացնի, որ գործարք չի կարող լինել, և այդ դեպքում նա կհեռանա գործընթացից», — նշել է նա։

Դեկտեմբերի 7-ին Դոնալդ Թրամփ կրտսերը Դոհայի ֆորումում հայտարարել է, որ իր հայրը կարող է դադարեցնել Կիևի հետ իր հարաբերությունները: Նա նշել է, որ կոռուպցիան Ուկրաինայում վաղուց ի վեր խնդիր է, ինչը դժգոհություն է առաջացնում նրա միջազգային գործընկերների շրջանում:

Նմանատիպ նյութեր

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հաղորդակցային ուղիներում։ Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած «Միջտարածաշրջանային...

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհում տիրող քաոսի պայմաններում կա երկու գերտերություններից մեկի վասալը դառնալու գայթակղություն։ Նրա խոսքով՝ Եվրոպայի նպատակը պետք է լինի բազմաբևեռ աշխարհակարգի և ռազմավարական ինքնավարության պաշտպանությունը։ Նման...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող...

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։...

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...