ԱՄՆ-ն սկսելու է ճնշում գործադրել 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցում․ Հայկ Այվազյան

6 Օգոստոսի, 2025

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը գրել է.

«Ի՞նչ իմաստ ունի այսպես կոչված ամերիկյան միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ ուրիշների ձեռքերով։ Եվրոպական ուղղությամբ նրանք այդ քայլին դրդեցին ուկրաինացիներին։
Հարավային Կովկասի ուղղությամբ ԱՄՆ-ն այդ դերի համար պատրաստում էր Վրաստանին, սակայն այս պահի դրությամբ Վրաստանին հաջողվեց խուսափել դրանից։
Հայաստանը, ինքնին, չի կարող դիտվել որպես Ռուսաստանի դեմ հարավային ճակատ բացելու առաջատար երկիր՝ փոքր տարածքի և Ռուսաստանի հետ ուղղակի սահմանի բացակայության պատճառով։
Հետևաբար, եթե Վրաստանի հետ չի ստացվում, մնում է միայն Ադրբեջանը։
Բայց որպեսզի Ադրբեջանին մղեն այդ ուղղությամբ մղեն, նախ անհրաժեշտ է դուրս բերել Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացից։ Հենց այդ ուղղությամբ էլ ԱՄՆ-ն ներկայումս ակտիվ աշխատում է։
Եվ քանի որ ԱՄՆ-ն պատրաստում է Ադրբեջանին պատերազմի Ռուսաստանի դեմ, ապա ըստ ժանրի կանոնների, այդ պատերազմում ինչ-որ մեկը պետք է կատարի «թնդանոթի մսի» դեր։ Այդ դերի համար ԱՄՆ-ն պատրաստում է հայերին։ Սա կլինի Ադրբեջանի պահանջներից մեկը։ Ահա թե ինչու հայկական բանակը ներկայումս բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։
Սակայն Ռուսաստանի միջնորդությունից բացի կա ևս մեկ խոչընդոտ, որը խանգարում է ԱՄՆ ծրագրերի իրականացմանը։ Դա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան է։
Այս ամենից հետևում է, որ առաջիկայում Հայաստանում կակտիվանա արշավ՝ ռուսական բազան դուրս բերելու պահանջով։ ԱՄՆ-ն սկսելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա այս հարցում։
Այժմ հասկանալի է, թե ինչու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի համար իրական «փրկօղակ» է։ Եվ խոսքը ոչ միայն փաստաթղթի ձևակերպումների մասին է, այլ այն բանի, որ այդ փաստաթղթով պահպանվում էր Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Իսկ որքան շատ է Ռուսաստանի միջնորդությունը Հարավային Կովկասում, այնքան քիչ է հավանականությունը, որ այդ ուղղությամբ կբացվի երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ, որտեղ հայերին նախապատրաստում են որպես «թնդանոթի միս» ռուս-ադրբեջանական ճակատում։
Ահա նման ծրագրեր են մշակվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մեր տարածաշրջանում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ ծրագրերը կիրականան։
Ահա թե ինչու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հաճախ է հիշեցնում Թրամփին Ռուսաստանի ռազմավարական միջուկային զենքի մասին»։

Նմանատիպ նյութեր

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...