ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել ռազմական բազայից և տեղափոխել քաղաքների ներսում գտնվող հյուրանոցներ։ Եթե ինչ-որ բան տեղի ունենա, մեղավորը ԱՄՆ-ն է, ոչ թե մենք։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում.
«Մենք չենք սահմանափակվել միայն թշնամու պաշտոնական բազաներով. ամենուր, որտեղ ամերիկյան զորքեր են եղել, և որտեղ նրանց պատկանող օբյեկտներ են եղել, դրանք դարձել են թիրախ։ Այդ վայրերից որոշները կարող են գտնվել քաղաքային շրջանների մոտ՝ սա մեր մեղքը չէ, այլ ԱՄՆ-ի։ Նրանք իրենց զորքերը դուրս են բերել ռազմական բազաներից և տեղափոխել քաղաքների ներսում գտնվող հյուրանոցներ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի այս վարքագիծն է տարածաշրջանը բերել այս իրավիճակին»:





