ԱՄՆ-ն հրաժարվել է առգրավել իրանական ուրանը բարձր ռիսկի պատճառով․ CNN

13 Հունիսի, 2026

Ամերիկյան զինվորականները մայիսին մտադիր էին ցամաքային գործողություն սկսել Իրանում, որպեսզի առգրավեին բարձր հարստացված ուրանի պաշարները: Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ պլանից՝ համարելով այն չափազանց վտանգավոր։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Այս ձախողված փորձից հետո Իրանն էլ ավելի է ուժեղացրել իր միջուկային օբյեկտների անվտանգությունը: Վերջին շաբաթներին իրանցիները մասնակիորեն փլուզել են թունելները և ականապատել այնտեղ տանող մուտքերը: Ըստ միջազգային փորձագետների՝ հենց այդտեղ է պահվում զենքի արտադրության համար պիտանի շուրջ կես տոննա ուրանը:

Այժմ այդ պաշարներին հասնելը դարձել է անհամեմատ բարդ, վտանգավոր ու երկարատև գործ: Աղբյուրները նշում են, որ Իրանի այս քայլերը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության համար: Ըստ այդ պայմանավորվածության՝ ուրանը պետք է հանձնվեր և ոչնչացվեր Վաշինգտոնի վերահսկողությամբ:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ կողմերը «մոտ են գործարքին», որի շրջանակներում Իրանը պետք է հարստացված ուրանը հանձնի Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով՝ դրանից հետո այդ նյութը կոչնչացվի և դուրս կբերվի երկրից։

Այդուհանդերձ, հնարավոր համաձայնագրի կոնկրետ պայմանները դեռևս վեճերի առարկա են, իսկ իրանական լրատվամիջոցների բացահայտումներն արդեն արժանացել են ԱՄՆ նախագահի կտրուկ արձագանքին:

Միջուկային անվտանգության փորձագետները զգուշացնում են, որ նույնիսկ հենց իրանցի մասնագետների համար ուրանի դուրսբերումն ու տեղափոխումն այժմ ծայրահեղ բարդացել է. դրա համար ծանր տեխնիկա և ականազերծման աշխատանքներ են անհրաժեշտ:

ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության՝ միջուկային նյութերի հեռացման ծրագրի նախկին ղեկավար Սքոթ Ռեքերը նշել է, որ ստեղծված իրավիճակը կարող է դժվարացնել համաձայնագրի վավերացումը: Բացի այդ, ռիսկ կա, որ նյութի մի մասն անհասանելի կմնա միջազգային վերահսկողության համար:

Ըստ հաշվարկների՝ պաշարների հիմնական մասը կարող է լինել Սպահանի օբյեկտի փլուզված թունելներում, իսկ մնացածը՝ այլ միջուկային տարածքներում:

Աղբյուրները փաստում են՝ նույնիսկ եթե գործարքն ստորագրվի, միևնույն է, բարդ տեխնիկական բանակցությունների առանձին փուլ կպահանջվի: Կողմերը ստիպված կլինեն որոշել, թե ինչպես է միջազգային հսկողության ներքո իրականացվելու նյութի դուրսբերումը, ստուգումն ու տեղափոխումը:

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր...

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ-շատերիս կյանքն...

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...