Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ ԱՄՆ-ի՝ այլ երկրներ վերահսկելու ձգտումները կարող են չսահմանափակվել միայն Իրանով, Վենեսուելայով և Կուբայով։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատասխանելով լրագրողի հարցին, վերջերս ակնարկել է այն հնարավորության մասին, որ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը այնպես, ինչպես հայտարարել են, որ կկառավարեն Վենեսուելան։ Հիմա նրանք փորձում են նմանատիպ ծրագիր մշակել Կուբայի համար։ Եվ սա, հավանաբար, վերջը չէ»,- ասել է նա՝ մամուլի ասուլիսում։






