ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պետդեպ

Մյս 2, 2025

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք լինելու: Մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը` հանդիպումները մոդերացնելու համար: Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», — ասել է նա:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են անհրաժեշտ, պարզաբանել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Հիմա ժամանակն է, որ նրանք  ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը: Դա կախված կլինի նրանցից», — նշել է Բրյուսը:

Նմանատիպ նյութեր

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի...