ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

23 Հուլիսի, 2025

ՀՅԴ բյուրոի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։

Մեկնաբանելով Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։

Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադեոն։ Նրանց ուղերձում նշվում է. «Մենք կոչ ենք անում Ձեզ ներգրավել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայերի համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնօրրան։ Այս քայլը համահունչ է միջազգային իրավունքին և նպաստում է տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատմանը»։

Նամակում փաստագրվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված շրջափակման և ռազմական հարձակման հետևանքները, որոնց արդյունքում «բռնագաղթվեց ամբողջ՝ շուրջ 120000 քրիստոնյա հայ բնակչությունը»։ Հավելվում է նաև, որ հարձակմանը հաջորդել է Ադրբեջանը «համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կոթողները» և «թալանել ու ավերել է քաղաքացիական սեփականություն և հանրային ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով բացառել վերադարձի հնարավորությունը»։

Նամակում հիշեցվում է՝ «պատերազմի հետևանքով տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։ Նշվում է նաև 2023թ․ Միջազգային Արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանին ուղղված հրամանը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ և ապահով վերադարձը։

Կոնգրեսականները հատուկ կոչ են անում ԱՄՆ վարչակազմին՝ աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված խաղաղության նախաձեռնությանը, որը նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգային երաշխիքներով վերադարձը»։

Շվեյցարական այս նախաձեռնությունը լայնորեն քննարկվեց հուլիսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացած հատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին Կոնգրեսի ավելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքական վերլուծաբաններ։ Միջոցառմանը ելույթ էին ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռայմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ քննարկումը վարել էր Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկահայ ակտիվիստները և համախոհները՝ Հայ դատի հանձնախմբի ազգային, տարածաշրջանային և տեղական հարթակների միջոցով, Կոնգրեսի անդամներին ուղարկել են ավելի քան 40․000 էլ․ նամակ և կատարել բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կոչ անելով ստորագրել այս նամակը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի երիտասարդական կրթական ծրագրերի մասնակիցներն այցելել են ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակներ և ներկայացրել հայկական շահերի տեսանկյունից կարևոր քաղաքական առաջնահերթություններ։

Նամակում օրենսդիրները վերահաստատում են նաև ԱՄՆ-ի նախորդ պարտավորությունները՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած բոլոր էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների և անվտանգության երաշխավորմամբ»։

Կոնգրեսականների ուղերձը եզրափակվում է հետևյալ հստակ պահանջով. «Մենք ակնկալում ենք Ձեր արձագանքը և պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ՝ խթանելու արդար, ամուր և արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում, որը կապահովի բռնագաղթված հայերի հիմնարար իրավունքը՝ առանց նոր բռնությունների կամ հալածանքների վախի, վերադառնալու իրենց բնօրրան»»։

Նմանատիպ նյութեր

Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։ 2026թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի...

Նախագահի ոչ կամքը կարող են կոտրել, ոչ էլ ստիպել հրաժարվել պայքարից. Նարեկ Մանթաշյան

Նախագահի ոչ կամքը կարող են կոտրել, ոչ էլ ստիպել հրաժարվել պայքարից. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ օրվա իշխանությունը փորձում է լուծել ընդամենը մեկ խնդիր։ Բոլորին վաղուց հայտնի է՝ նախագահի ոչ կամքը կարող են կոտրել, ոչ էլ ստիպել հրաժարվել պայքարից։ Ուստի այստեղ նպատակը ոչ թե...

Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից. «Հետք»

Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից. «Հետք»

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) և կնոջ բավարարվել է։ Դատարանը որոշել է նրանց վտարել Թալին քաղաքի բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն։ Հայաստանյայց...

Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան

Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան

Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Սա միայն մի բան է փաստում, անկախ նրանից թե ինչ հեքիաթ են հյուսում շինծու գործերում։ Ռոբերտ Քոչարյանը չի...

Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան բազմիցս, առավելագույնս հստակ, մանրամասն և, ի դեպ, շատ համբերատար նախազգուշացրել էր Երևանին, որ եվրաինտեգրման ուղին անխուսափելիորեն կբարդացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...