Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը․ Հայտարարություն

Ապր 25, 2025

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և ոգեկոչումից, ինչն արտացոլված է նրանում, որ նա հրաժարվում է թուրքական ճնշման տակ անգամ հիշատակել «Հայոց ցեղասպանությունը» եզրույթը Սպիտակ տան ամենամյա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ներկայացնում է խայտառակ ենթարկում թուրքական սպառնալիքներին՝ մեր երկրի (ԱՄՆ-ի-խմբ․) պատասխանատվության խայտառակ նահանջը՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զտումից հետո և հայ բանտարկյալների նկատմամբ նրա շարունակական բռնությունների, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և ինքնիշխան Հայաստանի օկուպացիայի պայմաններում՝ նախագահ Թրամփը պարտավոր է ոչ միայն ազնվորեն և ճշմարտացիորեն ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դրա շարունակությունը»,-նշել է նա։

2024 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել է «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»: Նրա՝ օտարերկրյա ճնշման տակ «ցեղասպանություն» բառը չօգտագործելը, այժմ ուղղակիորեն հակասում է այդ խոստմանը:

«Նախագահ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, երբ վերջինս սկսեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայ բնակչության վրա։ Նախագահ Թրամփի չճանաչումը հակադրվում է Սպիտակ տան, Կոնգրեսի և բոլոր 50 նահանգների կողմից ԱՄՆ-ի ճանաչմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։ Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու...

Սենց էլ անորոշ վիճակ. Հովսեփ Կուբատյան

Սենց էլ անորոշ վիճակ. Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի գրառումը. «Մի կողմից Տիգրան Ավինյանը հանձնարարում է մաքրել կանաչ տարածքները գովազդային վահանակներից, մյուս կողմից՝ ամենականաչ հատվածներից մեկում տեղադրվում է նոր վահանակ։ Սենց էլ անորոշ վիճակ։...

ԲԴԽ և ՀԾԿՀ անդամներ կընտրեն․ հաստատվել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը

ԲԴԽ և ՀԾԿՀ անդամներ կընտրեն․ հաստատվել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը

Ազգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:...

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարության մեջ։...

10 հոգով, մեկին ծեծող «հայ տղամարդիկ»․ «Կարճ ասած»

«Կարճ ասած» հաղորդումը մեկշաբաթյա դադար էր վերցրել․ այս ընթացքում, ցավոք, չենք կարող ասել, որ որևէ կարևոր խնդիր մեր երկրում լուծում է ստացել, բայց ցավոք, ՔՊ-ն ու իր կոալիցիոն Արամ Զավենիչի...