Ամեն մեկս իր դիրքում կանգնած պահելու ենք այս երկիրը․ Աննա Գրիգորյան 

4 Հունիսի, 2026

 

«Մենք այստեղ կանգնած ենք այս ճակատագրական փուլում մի թիմով, ում գործունեությունը ձեր աչքի առջև է եղել անցնող տարիներին։ Սևանում ենք, հատկապես ուզում եմ նշել Իշխան Սաղաթելյանի իրականացրած գործունեությունը։ Դուք բոլորդ տեսել եք, որ այն ժամանակ, երբ շատերը խուսափել են պատասխանատվությունից, Իշխան Սաղաթելյանը, մեր ամբողջ քաղաքական թիմը, չի վարանել, չի կասկածել, գնացել է պայքարի, պայքարել է, և հիմա մեր պայքարի ամենակարևոր հանգրվաններից մեկն է, և մենք միասին փոխելու ենք այդ իրավիճակը։

Ես ուզում եմ, որ իսկապես մենք ոգով ամրանանք առաջիկա օրերի համար, որովհետև մենք պետք է վռնդենք մեզ պատերազմ բերածներին, պարտություն բերածներին, մեր երկրի ներսում թշնամանք արմատացրածներին, Հայաստանը սփյուռքից կտրածներին, մարդկանց, ովքեր խաղամոլությունն ու թմրամոլությունը դարձրել են այսօրվա Հայաստանի բրենդը։

Սա այն իրավիճակն է, որ մենք միասնաբար փոխելու ենք, որովհետև անհնար է ապրել Հայաստանում այն ատելությամբ, այն պառակտվածությամբ, որ հիմա կա՝ ունենալով իրական թշնամիներ մեր երկրի սահմաններից դուրս։ Անթույլատրելի է թշնամության այն մթնոլորտը, որ հիմա կա»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սևանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...