Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ

30 Մարտի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ մարզային այցելությունների` իրենց համար ոչ ցանկալի պատկերը քողակվում էր «ուրախ ավտոբուսի» կադրերով, որոնք իբրև ցույց էին տալիս, թե ամեն ինչ այս երկրում «ուրախ» մակարդակի վրա է, սակայն Երևանում՝ բոլորովին այլ իրականություն էր դրսևորվում, առաջին հերթին, նրա համար, որ այդ ավտոբուսը չկար, հետո էլ ժողովուրդը՝ այդ երբեմնի «հպարտ քաղաքացին» այսօր մերժում է սուտն ու կեղծիքը, մերժում է հավերժ խաբկանքն ու հիմարացվածի կարգավիճակը:

Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք։ Տրանսպորտում, փողոցում, շենքերի մուտքերի մոտ մարդիկ այլևս չեն լռում։ Իսկ իշխանությունն ինչ է անում այդ քաղաքացիների նկատմամբ, ձերբակալում է, անգամ եկեղեցու միջից բերման են անում:

Շատերը սա պատահական չեն համարում, քանի որ երբ իշխանությունը որտեղ հայտնվում է՝ լարում է առաջացնում, նշանակում է խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ իշխանության, որը հետևողականորեն գեներացնում էր բևեռացվածություն հասարակության ներսում:

Կհիշեք անվանումները, որով հասարակության գիտակցությունը լվում էին` «նախկիններ», «թալանչիներ», «օլիգարխներ», «սևեր ու սպիտակներ» անվանելով ու մարդկանց մեջ ստեղծելով «մենք»-ի և «նրանք»-ի արհեստական բաժանում, որպեսզի այդ էներգիայով մնան իշխանության ղեկին։
Հիմա էլ են այդպես անում:

Սակայն մի բան հստակ է ու տարբեր հասարակություններում ապացուցվել է բազմիցս, երբ տարիներ շարունակ հասարակությանը սովորեցնում ես զզվել, ատել ու նողկալ, զարմանալի չէ, որ մի օր այդ զզվանքի դրսևորումն ուղղվում է քեզ»:

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...