Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել․ «Փաստ»

22 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիները 2025– ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, հետագա տարիներին՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2– ից սկսած:

Ճիշտ է, իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտ չունեն, իրականում, մեր տեղեկություններով, մարդիկ մեծամասամբ բոյկոտում են քաղաքացիների գրպանը մտնելու՝ փաշինյանական իշխանության հերթական փորձանք-նախաձեռնությունը: Նշենք, որ նախնական տեղեկություններով, մոտ չորս ամսում հայտարարագիր է ներկայացրել մոտ 4 տոկոսը:

Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ,վարչապետի աշխատակազմից ուղիղ հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին՝ ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների համատարած հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը: Սրա նպատակն այն է, որ կարողանան ցույց տալ, թե համակարգը ձախողված չէ, ու իբր մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...