Ամբողջ օրը 1500 դրամի առևտուր եմ անում, 1000 դրամը պետք է իրենց տամ․ աշտարակցի առևտրական

18 Հուլիսի, 2025

Աշտարակցի տարեց առևտրական կինը դժգոհում է իշխանության հարկային քաղաքականությունից։ Marz News-ի հետ զրույցում միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվող տատիկը խոսում է խնդիրներից։

«Ընդամենը 1500-3000 դրամի առևտուր եմ անում, 10 տոկոսը տալիս եմ իրենց, ինձ 5 կամ 3 տոկոս չի մնում։ 75 տարեկան կին եմ, ստիպված կանգնել եմ, որ մի հացի փող ստեղծեմ, բայց դա էլ չկա, թողնեմ, տանը նստեմ, ո՞վ է բերելու տա․ ոչ մեկը։ Շատ դժգոհ ենք։

Իմ ծախած ապրանքն ի՞նչ է, չնչին կոպեկներ են, ամբողջ օրը նստած՝ 1000-1500 դրամի առևտուր եմ անում, 1000 դրամը պետք է իրենց տամ, 3000 դրամ էլ պետք է բանկին մուծեմ, որ քարտով չեմ աշխատում, 1800 դրամ ՀԴՄ-ին փող էինք տալիս, հիմա դարձրել են 3800 դրամ։ Ես որ շատ դժգոհ եմ։

Այս 7 տարին մեզ քանդեց, այն ժամանակ 3 կամ 1 տոկոս հարկ էինք տալիս, էլի կարողանում էինք տակից մի կերպ դուրս գալ, հիմա դա էլ չկա։

Ցավդ տանեմ, հիասթափված ենք, որ կողմը նայում ես՝ դժգոհում ես։ Երեխաս աշխատում է շինարարության վրա, ամբողջ օրը՝ կաշկեն, քարը, բետոնը, ավազը։ Գալիս, ասում է՝ մատերս, թևերս ցավում են, հանգիստ գործ եմ ուզում։ Ասում եմ՝ բալա ջան, հանգիստ գործը 5000 դրամ է, մենք դրանով ո՞ր ծակը փակենք։ Ամեն ինչը թանկացրեցին՝ վերմիշել, բրինձ, մենք տարվա մեջ մեկ անգամ միս կերած կա՞նք․ չէ՝ զատո չէ ամբողջ օրը՝ վերմիշել, մակարոն, բրինձ։ Հիմա որ դա էլ կա, դժգոհ չենք, բայց դա էլ չենք կարողանում ստեղծել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...