Ալիևը կբարձրացնի գինը, իսկ մնացածն արդեն, ԵՄ հետ այսպես ասած կսակարկի Էրդողանը. քաղաքագետ

Ապր 10, 2025

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, գրում է.

«Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադառնալով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարություններին, որ նա արել է Սամարղանդում՝ ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընթացքում, ասել է, թե այդ սահմանների հետ ի՞նչ գործ ունի Եվրոպան:

Ֆոն դեր Լայենը հայտարարել էր, թե այդ սահմանները բացելը բեկումնային կլինի Միջին միջանցքի համար: Ալիևը հայտարարում է, թե դա Եվրոպայի գործը չէ, մատնացույց անելով այն, որ Միջին միջանցք արդեն իսկ կա՝ Ադրբեջանով դեպի Վրաստան:

Թվում է, թե սա որոշակի հակասական պատկեր է: Բայց, միայն առաջին հայացքից: Ալիևը անշուշտ հիանալի պատկերացնում է, թե աշխարհաքաղաքական աքցանի կամ լուսանցքի ռիսկի տակ գտնվող Եվրամիության համար որքան կարեւոր է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցությունը: Այստեղ կա նվազագույնը երկու հարց: Նախ, Վրաստանի կառավարող ուժի հետ ԵՄ ներկայիս կառավարող ուժերը մեղմ ասած լավ հարաբերության մեջ չեն: Ալիեւը դա լավ գիտե, թե խաղում է դրա վրա: Մյուս կողմից, Վրաստանում ուժեղ ներկայություն ունի Չինաստանը: Ալիեւը փորձում է խաղալ նաեւ այդ հանգամանքի վրա, հատկապես Չինաստան կատարելիք այցից առաջ փաստորեն այդպիսով անուղղակի, բայց թափանցիկ ռեվերանս անելով Պեկինին:

Եվ իհարկե, Միջին միջանցքի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին ԵՄ համար կարեւոր է, որովհետեւ այն «սեպ» է Ռուսաստանի և Իրանի միջև, եթե հաջողվի ձևավորել ԵՄ պատկերացումների և ազդեցության ծիրում:

Ահա այդ համատեքստում, Ալիեւը, որ ֆոն դեր Լայենի ելույթից հետո կրկնում է նրա մեկ այլ խոսք՝ անխոչընդոտ սահմաններ, հերթական անգամ անխոչընդոտ ճանապարհ պահանջելով Հայաստանից, սահմանների մասով Եվրամիությանն ասում է, թե դա ԵՄ գործը չէ:

Գրեթե կասկած չկա, որ Ալիևի այդ հայտարարությունները համահունչ են նաեւ Անկարայի պատկերացումներին, քանի որ դրանք բարձրացնում են նաեւ Թուրքիայի գինը: Ըստ ամենայնի դրա համար էլ Ալիևը որպես բոնուս ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի հրավեր:

Նա կբարձրացնի գինը, իսկ մնացածն արդեն, ԵՄ հետ այսպես ասած կսակարկի Էրդողանը»։

Նմանատիպ նյութեր

Ուղիղ ապացույց նրան, որ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան

Ուղիղ ապացույց նրան, որ Նիկոլին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուղիղ ապացույց նրան, որ #Նիկոլ-ին ու ՔՊ-ին հրահանգում են հենց Ադրբեջանից։ Դեռ երեկ առավոտվանից Էդալէթ Վերդիևը ու շատ այլ ադրբեջանական քարոզիչներ Ֆեյսբուքյան էջում նշելով ողորմելիին բողոքում են՝ «Փոխարենը...

Ի՞նչ մեսիջ եք հղում ժողովրդավար Հայաստանին՝ Ադրբեջան այցելելով․ ԵԽ պատգամավորը՝ Կալլասին

Ի՞նչ մեսիջ եք հղում ժողովրդավար Հայաստանին՝ Ադրբեջան այցելելով․ ԵԽ պատգամավորը՝ Կալլասին

Եվրոխորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում...

Գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոչ միայն ընտանիքիս, այլև համընդհանուր սրբազան պարտքը կատարելու. Տիգրան Մանսուրյան

«Ծնողներս կոտորածից են փրկվել, նրանք որբանոցում են մեծացել։ Գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոչ միայն ընտանիքիս, այլև համընդհանուր սրբազան պարտքը կատարելու»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը...

Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում․ Հրայր Կամենդատյան

Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում։ Եվ դա անում է պետական բյուջեի միջոցներով և ապիկար ձևով։ Կառավարության նիստին վարչախմբի պարագլուխը կես ժամից ավել գյալաջի էր անում, թե ինչպես է ընթանում...

Մեր հարևան ժողովուրդը իր պատմությունն է կերտում մեր պատմությունը կեղծելու հաշվին․ Սուվարյան 

«Մենք պետք է ունենանք հզոր պետություն՝ հզոր տնտեսությամբ, գիտությամբ, և կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը՝...