«Ալեն Սիմոնյանը ոնց որ էն անդաստիարակ, անշնորհք երեխեքից լինի. չի կարողանում տեղը հանգիստ նստի». Լևոն Քոչարյան

17 Օգոստոսի, 2026

Ազգային ժողովի նախկին խոսնակ, իսկ այժմ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ոնց որ էն անդաստիարակ, անշնորհք երեխեքից լինի. չի կարողանում տեղը հանգիստ նստի։ Օգոստոսի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում դրա մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների հասցեին Սիմոնյանի կոշտ արտահայտությունները։ Գրում է News.am-ը։

Լրագրողները խնդրել էին Քոչարյանին մեկնաբանել Սիմոնյանի հրապարակումներն ու հայտարարությունները, որոնցում նա հիշատակել էր նրա հորը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև խմբակցության գործընկերներին։

«Ձեր նշած կերպարն ոնց որ էն անդաստիարակ, անշնորհք երեխեքից լինի։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ ուզում խորասուզվել այդ թեմայի մեջ, ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Նա պարզապես չի կարողանում տեղը հանգիստ նստի։ Երևի նրան նորից թիկնազոր են տվել, դրա համար էլ սկսել է խոսել։ Երբ թիկնապահները կողքին չէին, նրա ծպտունն էլ չէր լսվում, իսկ հիմա նոր պաշտոն են տվել, և նորից սկսվել է։ Ավելի լավ է շրջանցենք այդ թեման, քննարկելու ավելի կարևոր բաներ կան, քան նրա անձը»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը։

Այն հարցին, թե ինչու են կտրուկ հարձակումներով թեմաները պարբերաբար հանգում Քոչարյանների ընտանիքին, պատգամավորը կարծիք է հայտնել, որ նման հրապարակումները պայմանավորված են իր վրա ուշադրություն հրավիրելու և տեղեկատվական օրակարգում մնալու ձգտմամբ։ «Ինչո՞ւ է նա անընդհատ վերադառնում այս թեմային։ Իմ կարծիքով, պարզապես նրա համար, որ դուք հիմա գաք և ինձ տաք այս հարցը, որպեսզի նա մնա ուշադրության կենտրոնում։ Մարդն ուշադրության պակաս ունի, իսկ դուք օգնում եք նրան լրացնել այդ պակասը»,- ամփոփել է Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են...

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես...

Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին.  քաղաքագետ

Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․ «Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին: Իրենց ստորագրությունը դրած կանայք ինձ են դիմել այս անմարդկային երևույթի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու առաջարկությամբ: Ի պաշտպանության...

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջազգային տնտեսական համաժողովը։ Համաժողովի թեման է՝ «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»։ Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական քննարկում՝...

Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր...