Ալեն Սիմոնյանը քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ․ «Ժողովուրդ»

Ապր 24, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, այո՛, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել և քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների շրջանում: Նա հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ Բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել էր, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ Բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել:

Մեր այս հրապարակումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ հերքեց, թե նման բան չի ասել, ավելին՝ դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որից հետո մենք առաջարկեցինք հրապարակել այդ հանդիպման ձայնագրությունը՝ ապացուցելու, որ նման բան չի ասել։ Ալեն Սիմոնյանը, սակայն, չի հրապարակում ո՛չ ձայնագրություն, ո՛չ տեսանյութ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը խորհրդարանական ընդդիմությունից մասնակցել է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Զրուցեցինք նրա հետ՝ հասկանալու, թե այդ օրը իրականում ինչ է եղել։

«Հանդիպումը գաղտնի չէ, որովհետեւ մարդիկ էին ներկա, ճիշտ է, ընդդիմության կողմից միայն ես էի․ 5-6-ՔՊ-ական պատգամավորներ կային, Բալթյան, Սկանդինավյան երկրներից հյուրեր, աշխատակազմից ներկայացուցիչներ։ Նման ֆորմատի հանդիպումները գաղտնի չեն լինում։ Այնպես որ, ես կարծում եմ, պիտի որ դժվարություն չլինի ձայնագրությունը հրապարակելու։ Կարող եք դիմել և ստանալ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրավոր դիմել էր ԱԺ նախագահին՝ պահանջելով տրամադրել մեզ հանդիպման ձայնագրությունը, տեսագրությունը, սակայն ԱԺ-ից հրաժարվում են տրամադրել դռնփակ հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը։

-Ամեն դեպքում, ի՞նչ է ասել իր խոսքում ԱԺ նախագահը, որ հիմա հետ է կանգնում, – «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին պատգամավոր Խաչատրյանը պատասխանեց․

-Չեմ էլ հիշում՝ բառացի ինչ է ասվել, բայց բավականին խիստ գնահատականներ են տրվել, – նկարագրեց Արթուր Խաչատրյանը։

Այսպիսով, բացի «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից, որը արվել էր՝ հղում անելով բալթյան երկրների խորհրդարանականներից ստացված տեղեկությունները, նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը տվել է բավականին խիստ գնահատականներ Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Դժվար չէ կանխատեսել հրաժարվելու պատճառը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերից հետո։ Բայց փաստերը ավելի խոսուն են, ու, դատարան դիմելով, հարց չի լուծվի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հույս ունեմ՝ Ավինյանը չի ասի, որ 135 հազար դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից. Զարուկյան

Հույս ունեմ՝ Ավինյանը չի ասի, որ 135 հազար դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից. Զարուկյան

Տիգրան Ավինյանի 2024 թվականի հայտարարագրում նրա բիթքոյնները 1.81-ից աճել են մինչև 3.62. այս մասին գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ բիթքոյնի արժեքը նախորդ տարվա ընթացքում միջինում կազմել է...

Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

NEWS.am-ը գրում է․ Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։ Ի պատասխան NEWS.am-ի հարցման՝...

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա...

Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորին բացատրեց «Archeological site»-ի նշանակությունը

Ո՛չ բոլոր արգելոցներն են հնավայր, ինչպես և, ո՛չ բոլոր հնավայրերը կարող են իրենցից ներկայացնել արգելոց: Այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագծին՝...

Բերեք անկեղծ լինենք և՛ ժողովրդի հետ, և՛ ձեռք բերված նախագծի հետ․ Արման Ղազարյան 

Լիազորությունները կրճատելու օրինագիծ եք բերել, տակն էլ փորձում եք այլ հիմնավորում դնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ «Այդպես չի ստացվելու։ Բերեք անկեղծ լինենք և՛...