Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում ցանկացած գործողություն իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր. Վարդևանյան

17 Հունիսի, 2025

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմաթիվ հանրային ճանաչում ունեցող անձինք, այդ թվում գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր Մայր Աթոռին։

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում իրավապահների ցանկացած գործողություն այլևս իր մեջ պարունակելու է քաղաքական հետապնդման տարրեր: Իրավունքում լայնորեն ճանաչված է, որ թունավոր ծառի պտուղները՝ թունավոր են, հենց դրա համար իրավապահները պետք է լինեն իրապես անկախ, հենց դրա համար իրավապահների գործունեությանը առավելևս գործադիրի կողմից միջամտելն արգելվում է: Կարծում եմ ժամանակին, երբ ԵԽԽՎ-ի կողմից մշակվում էր <<քաղաքական հետապնդում>> եզրույթի բնութագրումը չէին պատկերացնում, որ դրա դրսևորումը կարող է լինել այսքան ուղիղ, այսքան ակնհայտ և անվիճելի:

Նմանատիպ նյութեր

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շարունակում են այցերը ՀՀ մարզեր։ Այս անգամ կուսակցության անդամներն այցելել են Կուրթան համայնք, լսել գյուղացիների առաջնային խնդիրները։ Բնակիչները խոսել են համայնքի խնդիրների մասին։ «Մենակ...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում...

Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության». Արա Պողոսյան

Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվեցի դիկտատորը հայտարարել է. «Ադրբեջանն աջակցում էր անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը` մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում»։ Սա իհարկե էրդողանյան տեսակետն է առաջին հերթին` ում պարտական է Ալիևը, սակայն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ԵՄ երկրներ ձկնամթերք արտահանելու գործընթացի մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ԵՄ երկրներ ձկնամթերք արտահանելու գործընթացի մասին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ ԹԵՄԱ․- ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Մայք Թըրների հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Աքարը նշել է, որ քննարկել են...