Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու կա. Վարդան Ոսկանյան

Ապր 3, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր պատերազմի վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվական հոսքերի հսկայական աղմուկի հորձանուտում առայժմ լայնածավալ պատերազմի մասին խոսելն անժամանակ է։

Սպիտակ տան անանուն աղբյուրների վրա հղմամբ՝ արևմտյան ԶԼՄ-ներում արտահոսքեր են տեղի ունենում առ այն, որ նախագահ Թրամփը լրջորեն է մոտենում անուղղակի բանակցություններ (https://t.me/vardan_voskanyan/1164) սկսելու Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նման գործընթացը բացառելն անհնար է։

Սրան զուգահեռ, սակայն, կողմերը կոշտացրել են հռետորաբանությունը և ավելացրել ռազմական պատրաստությունները, որոնք, այդուամենյնիվ, ցուցիչ չեն, որ ամեն ինչ հենց այս պահին վստահաբար ընթանում է Իրան-ԱՄՆ լայնածավալ ռազմական բախման հանգեցնելու սցենարով։

Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու այնուամենայնիվ կա՝ Նեթանյահուի վարչակարգը, ուստի չպետք է ամբողջությամբ բացառել, որ վերջինիս հնարավոր սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որից կբռնկվի մերձավորարևելյան «վառոդի տակառը»:

Բայց այստեղ էլ հայտնվել է լրացուցիչ զսպող հանգամանք, Սիրայում թուրքական զորքերի առաջխաղացումը և հատկապես ՀՕՊ համակարգերի տեղակայումը, որը զգալիորեն ավելացնում է հենց սիրիական հողի վրա կամ օդում թուրք-իսրայելական բախման վտանգը։

Այնպես որ, Մերձավոր Արևելքում, ինչպես գրեթե միշտ, իրավիճակը շատ բարդ է, իսկ այժմ՝ նաև չափազանց դինամիկ»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում...

Թերի ուսումնական ծրագրով են անցնո՞ւմ սերժանտները, որ ասում եք՝ արի ատեստացիա անցի․ Մանուկյան

Իրականում պարեկային ծառայությունն առանց ատեստացիայի բարձր վարձատրվում է, զինծառայողներից շատերն այս խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում...

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը: Ամսաթվի վերաբերյալ ԱԳՆ-ն կծանուցի այցին ավելի մոտ...

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

89 տարեկանում մահացել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։...

Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՛ն է մեղադրել պատերազմ հրահրելու մեջ. Սեյրան Օհանյան

Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել հետևյալը, որ Հայաստանի իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, որ բերել է նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, ոչ ադեկվատ...