Ահազանգեր կան, որ Հայաստանի տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներ. Գառնիկ Դանիելյան

Ապր 5, 2025

«Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները: Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ օրեր կան, որ մի գիշերվա մեջ միայն Երևանի մի թաղամասից գողացել են դրսում կայանված վրացական պետհամարանիշներով տասնյակ մեքենաների պետհամարանիշներ»,-այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նշում է.

«Մեզ դիմած մարդիկ փաստում են, որ գողերը տելեգրամ կապի միջոցով բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ նշված վայրերում թողնում մինչև 100 հազար դրամ գումար շորթելու դիմաց: Վրաստանի մեր գործընկերները ևս ահազանգում են այս խայտառակ երևույթի ահագնացող չափերի մասին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացիները շատ դեպքերում ստիպված են լինում այլ տրանսպորտային միջոցով վերադառնալ Վրաստան, վերականգնել սեփական պետհամարանիշները, նորից գալ ՀՀ ու վերադառնալ սեփական ավտոմեքենայով: Հայաստանի սպասարկման օբյեկտների (ռեստորաններ, հյուրատներ և այլն) ներկայացուցիչները ևս փաստում են, որ Վրաստանից ժամանած իրենց հյուրերը գրեթե ամեն օր ընկնում են այս ամոթալի քաշքշուկի մեջ:

Սա ոչ միայն պարզ իրավական հարց է, այլև մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին սերտորեն առնչվող խնդիր. Վրաստանում տպավորություն կա, թե հարևանությամբ ոչ թե ՀՀ-ն է, այլ Աֆրիկյան մի երկիր, որտեղ հարձակվում են օտարերկրացիների վրա ու թալանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենի պատճառով մարդիկ թքում ու այլևս չեն այցելում մեր երկիր՝ այս ամենաթողության մասին պատմելով ամենուր, ինչի պատճառով տուժում է մեր երկրի տնտեսությունն ու սպասարկման ոլորտը:

Ամենևին չենք կարծում, որ իրավապահ համակարգի համար ներկայիս տեխնոլոգիաների դարաշրջանում անհաղթահարելի դժվարություններ կան, որպեսզի տելեգրամի հետքերով գնալով արագորեն բացահայտվեն հանցագործները: Սա կրկնապատկում է մեր կասկածներն ու մտահոգությունները:

Հետամուտ եմ լինելու, որպեսզի օր առաջ վերացվի օտարերկրացիների առջև մեզ խայտառակող, մեր երկրի տնտեսության ու վարկանիշի վրա լրջորեն ազդող այս ամենաթողությունը:

Ձեր նմանները խայտառակում են մեր ռեսպուբլիկան»։

Նմանատիպ նյութեր

Ոստիկան վկան պնդում էր, որ դեպքի վայրում տեսել է ինձ՝ մտածելով, թե մեղադրյալ եմ. Սերգեյ Հարությունյան

Ոստիկան վկան պնդում էր, որ դեպքի վայրում տեսել է ինձ՝ մտածելով, թե մեղադրյալ եմ. Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր զավեշտալի դեպք պատահեց Իշխան Սաղաթելյանի եղբայրների հերթական դատական նիստի ժամանակ: Ոստիկան վկան մտածելով, որ նաև ես եմ մեղադրյալ՝ հաստատակամ պնդում էր, որ դեպքի վայրում նաև ինձ է...

«Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am

«Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am

Yerkir.am-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Էրեբունի թանգարանի հետ կապված զարգացումները: Մեր նախորդ անդրադարձներում արդեն նշել ենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տիրում է «անտեր ու անտնօրեն» վիճակ: Երբ Երևանի քաղաքապետ Տիգրան...

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հաաղորդագրություն է տարածել նախկինում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական վարույթով զարգացումների վերաբերյալ՝  նշելով, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է,  վարույթի նյութերն ուղարկվել են...

Ինչո՞ւ եք տգետի ընտրել․ Փաշինյանը մեղադրում է իրեն ընտրողներին․ «Կարճ ասած»

Նախորդ թողարկմանն անդրադարձա այս իշխանության անհեռանկար ապագային։ Այն մասին էր, որ սրանց կառավարման երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և ժողովուրդը, ծայրահեղ հոգնած լինելով սրանցից, երրորդ ժամկետ...

ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին

ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և...