Ահագնացող է ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը. Թաթոյան

Ապր 21, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Գրեթե վերացել կամ խիստ նվազել է անասնապահությունը և խոզաբուծությունը, իսկ նախկինում եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող այգիները դարձել են թե՛ անհասանելի, թե՛ մարդկանց կյանքի համար վտանգավոր (օրինակ` Տեղ, Արավուս, Ներքին Հանդ և այլն)։

Հայտնի է դարձել նաև, որ վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Մի շարք վայրերում բնակիչները տեղեկացրեցին, որ կրակոցները լսում և զգում են անգամ իրենց գլխավերևով դրանց սուլոցների ձայներով: Այցից անմիջապես առաջ կրակոցներից մեկի ժամանակ Խնածախում վնասվել են բնակիչներից մեկի տան տանիքին տեղադրված ջրատաքացման համար նախատեսված արևային վահանակները:

Ահագնացող է Ներքին Հանդում ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը: Բանն այն է, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զինված ուժերի տեղակայումներով: Փաստացի ադրբեջանական դիրքերի մեծ մասը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ տեղադրված և տեղադրվող ականները չափազանց մոտ են Ներքին Հանդի քաղաքացիական տներին. հեռավորությունը նույնիսկ քիչ է մի քանի հարյուր մետրից:

Այսինքն` կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով` նշելով, թե իբր դրանք թիրախային չեն:

Ադրբեջանական զինված ուժերը ականապատել են իրենց դիրքերի հարակից տարածքները՝ վտանգելով բնակիչների կյանքը և անվտանգությունը, նրանց գյուղացիական տնտեսությունները: Բնակիչների այգիները, որոնք շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն էին, գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ դրանց մեծ մասը ականապատված է։ Տեղադրված են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Օրինակ` ադրբեջանական մեկ դիրքի օրինակով պարզել էինք, որ ականները տեղադրված են նրանց դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա:

Փաստահավաք թիմը տեղեկացավ, որ, օրինակ, այցից մի քանի օր առաջ ականի պայթյունից սատկել են բնակիչների գյուղատնտեսական կենդանիները:

Այս անգամ արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը ոչնչացրել են Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցում տեղակայված հուշարձանը` նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին: Հուշարձանից մնացել է միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը մոտ մեկ ամիս է` ոչնչացված է: Շարունակում են զավթված մնալ ջրի աղբյուրները, գյուղի գերեզմանողը և հայկական եկեղեցին: Ադրբեջանական զինված ծառայողները ապօրինաբար հատել են հազարավոր ծառեր` ոչնչացնելով հատուկ պահպանության տակ գտնվող «Շիկահող» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, այդ թվում` Ներքին Հանդի քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ ապօրինաբար կառուցվել են և շարունակում են կառուցվել ռազմական ճանապարհներ:

Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սյունիքի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին 2020թ. ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց և 2021թ. ներխուժումներից սկսած` խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լրջագույն սպառնալիքի ներքո է բնակիչների անվտանգությունը: Խախտված են մարդկանց մի շարք կենսական, այդ թվում` սեփականության, ազատ տեղաշարժի, ընտանիքի ապրուստը վաստակելու իրավունքները։

Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն, առանց այս իրավունքների խախտումները վերացնելով է հնարավոր վերականգնել մարդկանց անվտանգ ու բնականոն կյանքը»:

Նմանատիպ նյութեր

Դիվահարվում եք, երբ կոռուպցիայի մասին ենք խոսում․ Արծվիկ Մինասյան

Ժողովուրդն ինձ առաջարկում է օրենսդրական նախագիծ բերել՝ պահանջելով բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբանական բժշկական քննության ենթարկել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Սիրելի...

Ընդամենը անձեռոցիկ է… Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը

Սպիտակ փաթեթը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեպի Ուկրաինա ուղևորվող գնացքում թաքցրել է, պարզապես անձեռոցիկ է և թմրանյութ չի պարունակում, հայտնել են Ելիսեյան պալատից՝ մեկնաբանելով երեկ համացանմցում,...

«SA Foundation» հիմնադրամը Մայիսի 9-ի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է անցկացրել

Սերգեյ Ասլանյանի ղեկավարած «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումների մեկնարկը խորհրդանշական էր՝ «Իմ Բալիկ»,...

Ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

Ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահին ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի զեկույցն ու հնչում են կոռուպցիայի մասին հայտարարություններ: Շատ կուզեի այս պահին լինել ԱԺ-ում ու քպ-ական հոխորտացող պատգամավորներին հարց տալ, թե ինչպե՞ս է լինում, որ աննա...

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին, որոնք կանցկացվեն մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնիա քաղաքում։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը: Զորավարժություններին Ադրբեջանը կներկայացնեն...