«Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան

6 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազին և
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանինանին ուղղված հաղորդում՝ անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող իրերի հափշտակության և քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին։

«Որոնվող հեռախոսի անվան տակ հափշտակություն և ահաբեկում.
Զգուշացեք.
Հափշտակության թիրախում են կանաց հեռախոսները․

Այսօր՝ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը մոտ 12:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնակարան՝ 094-99-07-99 բջջային հեռախոսահամարը, այդ համարին համապատասխանող բջջային հեռախոսը, ինչպես նաև թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։

Դատական ակտում նշված է, որ խուզարկության հիմք է հանդիսացել ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Սաֆարյանի միջնորդությունը: Թիվ 68179025 քրեական վարույթով, վարույթն իրականացնող մարմնին թույլատրվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել Սպարտակ Ղուկասյանի բնակության վայր հանդիսացող տանը՝ փնտրելու բջջային հեռախոս և էլեկտրոնային կրիչներ։
Խուզարկություն իրականացնողներն Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական բջջային հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային հեռախոսահամարի և հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չի վերադարձվել, այլ հափշտակվել է։
Խուզարկություն իրականացնողները խուզարկել են ամբողջ տունը (այդ թվում՝ ուսումնասիրել և տեսանկարահանվել են այնպիսի իրեր, որոնք դատական ակտով սահմանված որոնման շրջանակում չէին), սակայն չեն հայտնաբերել դատական ակտում նշված իրերը։ Այնուհանդերձ, նրանք առգրավել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներին պատկանող հետևյալ բջջային հեռախոսները․
• դստեր՝ Մանյա Ղուկասյանի (077 99 44 99),
• տիկնոջ՝ Նոնա Ղուկասյանի (095 99 99 28),
• թոռնուհի Անի Ղուկասյանի (098 00 07 83),
• թոռնուհի Նոնա Ղուկասյանի (094 22 81 22) բջջային հեռախոսահամարներ։
Խուզարկություն իրականացնողները, շրջանցելով դատական ակտի պահանջը, խուզարկություն իրականացնելու անվան տակ նախ մուտք են գործել այն բնակարան, որտեղ Սպարտակ Ղուկասյանը չի բնակվում (նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում), և հափշտակել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին պատկանող բջջային հեռախոսները՝ այդպիսով յուրացնելով անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև բնակարանի անվտանգության ապահովման, գործունեության և ուսման համար անհրաժեշտ իրեր։
Վարդան Ղուկասյանի տիկինը՝ Նոնա Ղուկասյանը, հափշտակություն կատարողներին տեղեկացրել է, որ իր բջջային հեռախոսը կապված է տան անվտանգության համակարգի հետ, ուստի դրա առգրավումը լուրջ խնդիր է առաջացնում տան անվտանգության համար և իրեն կենսականորեն անհրաժեշտ է: Մյուս ընտանիքի անդամները ևս փորձել են բացատրել, որ իրենց բջջային հեռախոսները պարունակում են կարևոր և անհրաժեշտ տեղեկություն իրենց գործունեության և ուսման համար։
Խուզարկություն իրականացնողները ոչ միայն անտեսել են իրերի սեփականատերերի հայտարարությունները, այլև սպառնացել են կրկին վերադառնալ՝ նոր խուզարկություն կատարելու համար։
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ ընթացք տալ վերոնշյալ հանցանքների մասին հաղորդմանը, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով նախատեսված արարքներ՝
• 203-րդ հոդված – Խտրականություն,
• 204-րդ հոդված – Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը,
• 256-րդ հոդված – Վստահված գույքը հափշտակելը»,- գրել է
Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...