Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Գևորգ Դանիելյան

19 Մայիսի, 2026

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։

Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեց ադբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։

Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր խոստումները. Արաղչի

ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր խոստումները. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի «հակասական և սահմաններից դուրս վարքագիծը» շարունակում է լուրջ խոչընդոտ լինել դիվանագիտական գործընթացի համար։ Պակիստանի ՆԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Արաղչին նշել է, որ Թեհրանի խոր անվստահությունը Վաշինգտոնի...

Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն

Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» վերտառությամբ հրապարակում է արել։ Հայր Սուրբի խոսքով՝ հոգևոր ավանդության մեջ հայհոյախոս, պղծաշուրթ և ներքուստ անկայուն մարդու վիճակը պարզապես...

Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ

Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Նրանցից երեքն...