Աղմկահարույց որոշման պատճառը․ «Հրապարակ»

12 Օգոստոսի, 2026

«Հրապարակը» գրում է.․ Արդեն երկու օր է՝ արեւմտամետ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե ինչու «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը, եւ հեռուն գնացող հետեւություններ են անում, թե ռուսամետ ընդդիմությունը հատուկ է ընտրել այդ հանձնաժողովը, որ կասեցնի կամ խաթարի դեպի Եվրոպա Հայաստանի ինտեգրման ընթացքը։

Զարմանալի է, որ այս շրջանակները ոչ մի բողոք-պահանջ չունեն այս իշխանություններից, թե ինչու գոնե երկրորդ կամ երրորդ փորձից չընտրեց նշված հանձնաժողովը, եթե դեպի Եվրոպա գնալու այդքան ջատագով էր եւ ընդդիմությունից նման վտանգ էր սպառնում։ Ավելորդ է հիշել, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ այդ հանձնաժողովը ղեկավարում էր ՔՊ-ական Արման Եղոյանը, բառի բուն իմաստով՝ այն պարապուրդի էր մատնված եւ 5 տարում մատների վրա հաշված նիստեր է գումարել։

Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը, մեզ ասացին, որ դա Նարեկ Կարապետյանի որոշումն է` մտադիր է այդ հարթակով Եվրոպային լսելի ու տեսանելի դարձնել Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների եւ հակադեմոկրատական քայլերի անվերջանալի շղթան՝ սկսած դատաիրավական ոլորտից, վերջացած մյուսներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

 Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Արման...

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և...

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...