Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ

Ապր 21, 2025

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այս մասին հայտնում են Հայաստանի Պն-ից:

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

 

Նմանատիպ նյութեր

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն հայտարարել է, թե Պակիստանը աննախադեպ հաղթանակ է տարել և որ պակիստանյան բանակն մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։...

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գերատեսչության անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է։ «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և...

Այս ոստիկանի հրամանով Լիլիթ Աղեկյանին հանվացրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ պաշտպան

Այս ոստիկանի հրամանով Լիլիթ Աղեկյանին հանվացրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ պաշտպան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ...

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Պատերազմի ժամանակ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակված կերպարն ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կլիներ, որովհետեւ Հիտլերի Գերմանիան պատմական Հայաստանն էր վերականգնելու ու...