Ադրբեջանի՝ միջանցքի անարգել շահագործման պահանջը անհամատեղելի է Հայաստանի ինքնիշխանության հետ. Լիլիթ Գալստյան

23 Հուլիսի, 2025

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

FORBES-ը ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ
FORBES-ում հրատարակված հոդվածով Գյունեյ Յըլդիզն անդրադարձել է մեկ դարով Զանգեզուրի միջանցքը վարձակալելու ԱՄՆ ծրագրերին, միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերին և հետևանքներին։
Մասնավորապես հետևյալ եզրակացություններն են կատարվել՝

  1. Զանգեզուրի նախաձեռնությունը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ, այլ՝ տարածաշրջանում ընթացող ռազմավարական- աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում, Եվրասիայում և Կովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդում։
  2. Այն կվերափոխի էներգիայի հոսքերը Եվրասիայում, նաև տարածաշրջանի հիմնական դերակատարների միջև կվերաձևի միջազգային հարաբերություններն ու ազդեցությունը:
  3. Այն պայմանավորված է ռուսական անվտանգության երաշխիքների կորստով, և ոչ միայն հիմնովին կփոխի էներգիայի հոսքերը Եվրասիայում՝ այլև կնվազեցնի Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությանը։
  4. Ադրբեջանի՝ միջանցքի անարգել շահագործման պահանջը անհամատեղելի է Հայաստանի ինքնիշխանության հետ:
  5. Միջանցքը կարող է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային արժեք ստեղծել, որի գլխավոր շահառուն Ադրբեջանն է։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...