Ադրբեջանը Արցախի Եմիշճան գյուղում ամբողջությամբ ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը

26 Մայիսի, 2025

Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական դրսևորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում՝ https://t.me/ararathau/27168 ։

«Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։

Սա պատմություն չէ միայն մի որևէ մշակութային հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի մասին։ Մենք գործ ունենք քաղաքակրթական պատերազմի հետ, երբ ընդամենը մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված մի պետություն փորձում է «իրեն վերագրել տարածքներ»` հազարամայկաների պատմություն ունեցող Հայաստանում, որի անբաժանելի մասն է եղել ու կա Արցախը և որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Մինչդեռ Արցախում վանդալիզմի ենթարկվող հայկական ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, իսկ Հայրենական հուշարձանները ` անկախ նրանց գտնվելու վայրից, ժողովուրդների հիշողությունն են, որոնք տեսել են ֆաշիզմի ու պատերազմի սարասափները։

Այսպիսի դրսևորումների ու հիմնախնդիրների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի առաջնորդի պաշտոնյան` Մեհրիբան Ալիևան արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից։ Մինչդեռ ակնկալում ենք հենց Ռուս Ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայկական մշակութային ժառանգության դեմ ադրբեջանական պետության կողմից իրականացվող վանդալիզմի դեմ։

Հուսով ենք, որ այն կունենա համապատասխան գնահատական, որովհետև պատմության մեջ կան էջեր, որոնք հոգևոր ամուր կապերով են շաղկապում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը` հասնելով մինչև դարերի խորքը` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը»,- գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...