Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

13 Հունիսի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանական նազիր-վեզիրներից մեկը, առանց որևէ բանական կաշկանդվածության, հայտարարեց, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, ապա Հայաստանը գազ կգնի Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից (ընդ որում՝ «Ադրբեջան» բառը նա արտասանեց առանձնահատուկ ակնածանքով)։
Հետաքրքիր է՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում, թե՞ սա պարզապես իրենց անգրագիտության հերթական դրսևորումն է: Դե որ տենցա, եկեք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։

Եվ այսպես, հերթով անդրադառնանք տարբերակներին։
Թուրքմենական գազի գնման դեպքում անհրաժեշտ կլինի կա՛մ Իրանի, կա՛մ Ռուսաստանի միջոցով ռևերսային սխեմա, իսկ դրա համար անհրաժեշտ է կա՛մ իրանական, կա՛մ ռուսական կողմի համաձայնությունը (սա առանձնահատուկ եմ ընգծում փաշիստական նազիր-վեզիրների համար)
Բացի այդ, ես խիստ, չափազանց խիստ կասկածում եմ, որ ռուսները կամ իրանցիները կհամաձայնեն փրկել հայկական տնտեսությունը։ Սակայն նույնիսկ եթե հրաշք տեղի ունենա, այդ գազի գինը կլինի անչափ բարձր։
Իրանից ուղիղ գազ գնելու դեպքում պետք է հաշվի առնել, որ քանի դեռ իրանցիները ռուսների հետ չեն համաձայնեցրել Հայաստան գազի մատակարարման պայմանները, որևէ գազ չի լինելու։

Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Փաշինյանը համաձայնություն է տվել հենց Իրանի սահմանին ամերիկյան հենակետի ձևավորմանը՝ TRIPP անվան տակ (այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»), ապա դժվար է պատկերացնել, որ Իրանի հետ հարաբերություններն այնպիսի վիճակում կլինեն, որ նրանք մեզ գազ վաճառեն շահավետ պայմաններով։
Մնում է Ադրբեջանը, որը ոչ միայն մշտապես շանտաժի է ենթարկում հայկական ժողովրդին «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով, այլ նաև առաջ է մղում Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգը։ Ի դեպ, դրա մասին խոսվում է նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական զեկույցում։

Եվ այստեղ է գալիս այս պատմության գագաթնակետը։
Ադրբեջանը ազատ գազային պաշարներ չունի։ Կրկնում եմ՝ իր ամբողջ գազն արդեն տարիներ առաջ վաճառված է Թուրքիային և Եվրոպական միության երկրներին։
Այսինքն՝ նույնիսկ եթե Փաշինյանի իշխանությունը կրկին ինչ-որ բան զիջի, փոխանցի կամ նվիրի Ադրբեջանին, ադրբեջանցիները մեզ կվաճառեն ռուսական գազ՝ այն Ռուսաստանից գնելով և Հայաստանին վերավաճառելով աստղաբաշխական գներով։
Եվ հիմա հարց է առաջանում․ ինչո՞ւ են Փաշինյանի իշխանությունները բոլորին հիմարի տեղ դնում՝ պատմելով «գազի այլընտրանքային մատակարարումների» մասին այս անհեթեթ հեքիաթները»։

Նմանատիպ նյութեր

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը և մարդասիրական հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ...

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Հայտնում է Գագիկ Շամշյանը։...

Ռուսաստանում  կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար...

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական...

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են...