Արավուս գյուղի բնակիչները «ABC media»-ին պատմել են, որ ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաներից մեկը նախկին գյուղապետ Արթուր Ջհանգիրյանի եղբորորդին է։
Կեսգիշերից հետո տղաները գնացել են կորած ձին գտնելու, բայց մոլորվել են ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Տղաները ձիով են եղել։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։