ԱԱԾ-ն՝ Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման մասին․ «Գաղտնիք է»

11 Օգոստոսի, 2026

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։

«Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։

Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։

Նմանատիպ նյութեր

Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և...

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով...

Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել

Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության...

Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով

Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով

Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը կալանավորվել է մեկ ամսով, այս մասին հայտնել են ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Արա Մկրտչյանը մեղադրվում է 28 հողամաս օտարելու...

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ, վիրավորվել՝ 570-ը, հաղորդում է Caracol հեռուստաալիքը՝ հղում կատարելով իշխանություններին։ Նշենք, որ երեկ առավոտյան Կոլումբիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը...