ԱԱԾ մեկուսարանի պետը խախտում է Միքայել սրբազանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. պաշտպանական թիմ

26 Դեկտեմբերի, 2025

ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. Այս մասին հայտնում է սրբազանի պաշտպանական թիմը:

25.12.2025թ․ Միքայել սրբազանի պաշտպանը, դիմելով ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանին, հայտնել է, որ նախատեսվում է Միքայել սրբազանի վիրահատությունը կազմակերպել 26.12.2025թ․, և խնդրել է թույլատրել Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել Միքայել (Գևորգ) Աջապահյանի հիվանդասենյակում՝ վիրահատությունից անմիջապես հետո:

«Քիչ առաջ ՔԿՀ պետը, պատասխանելով գրությանը հայտնել է, որ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի տեղեկանք խնամակալ տրամադրելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու համար: Իսկ տեղեկանք նախկինում արդեն տրամադրվել է»,–գրել են պաշտպանները։

Նմանատիպ նյութեր

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։ Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը...

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների...

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...