ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

7 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։

Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։

Ավելին՝ իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության, այլև գերատեսչությունների ղեկավար մակարդակով հնարավոր պաշտոնանկությունների հարցը։

Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։

Շաքիի դեպքից հետո արդեն որոշ պաշտոնանկություններ տեղի են ունեցել, այդ թվում՝ լոկալ կառավարման մակարդակում։ Սակայն իշխանության վերնախավում քննարկվում է, որ հնարավոր է՝ առաջիկայում պատասխանատվության հարց բարձրացվի նաև ավելի բարձր մակարդակում։

Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պահանջել է կարճ ժամկետում պարզել ամբողջ շղթան՝ ով է իմացել, երբ է իմացել, ինչ քայլեր է ձեռնարկել կամ չի ձեռնարկել և ով է պատասխանատու եղել բնակչության այդ հատվածի անվտանգության ապահովման համար։ Արդյունքների մասին համապատասխան զեկույց պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո նա պետք է որոշում կայացնի։

Այսպիսով՝ Շաքիի միջադեպը, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփ-Պուտին-Սի Ծինփին եռյակը նոր աշխարհակարգ է ձևավորում․ ԵՄ-ն լուսանցքից դուրս է մնում

Թրամփ-Պուտին-Սի Ծինփին եռյակը նոր աշխարհակարգ է ձևավորում․ ԵՄ-ն լուսանցքից դուրս է մնում

  Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, իսկ Եվրամիությունը դուրս է մնում աշխարհաքաղաքական լուսանցքից։ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը, առանցքային դեր են ստանձնում նոր ձևավորվող աշխարհակարգում։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի...

Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել

Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել

ՀՀ վարչապետի որոշումներով Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Հայկ Մկրտչյանը նոյեմբերի 30-ից կազատվի Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Համապատասխան...

Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում․ «Կարճ ասած»

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկնարկեցին նախորդ 30 տարվա երկու կարևորագույն ու ամենախոշոր նախագծերը Ադրբեջանի համար։ Մեկը «ԹՐԻՓՓ» կոչվածն է՝ Զանգեզուրի միջանցքը, որը թուրքական աշխարհի տասնամյակների, գուցե...

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել Հայաստանի Հանրապետություն։ Նախագահն այդ մասին հրամանագրերն այսօր է ստորագրել։ Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան...

Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1-ին նրբանցքի 47/1 հասցեում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող բեռնատար...